«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Սարգիսի մայրիկին խնդրում եմ տեղափոխվել անցյալի լուսավոր օրեր՝ որդու մանկություն, ու պատմել նրա մասին, ասում է. «Չեմ կարող ասել, որ դեպի անցյալ եմ գնում, քանի որ որդիս միշտ ինձ հետ է: Շատ սիրված երեխա էր Սարգիսս, սա չեմ ասում որպես իր մայր: Իմ խոսքերը կարող են բոլորը փաստել: Գյուղում, շրջապատում, շրջակա գյուղերում հարգված էր: Մարդամոտ էր, ազնիվ, նվիրված: Կարծում եմ, որ իր ազնվությունն ու նվիրվածությունը պատճառ դարձան, որ պատերազմում իր հետ պատահեց այն, ինչ պատահեց: Ոչ մեկին չէր լսել, ընկերները շրջափակման մեջ էին եղել, նրանց շրջափակումից դուրս է բերել, իր կյանքի գնով ընկերներին փրկել էր»:

Սարգիսը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, զուգահեռ հաճախել է բռնցքամարտի, բազմաթիվ հաջողություններ գրանցել սպորտի բնագավառում, պարգևատրվել պատվոգրերով և մեդալներով։ «Տարրական դասարաններում լավ էր սովորում, ընդունակ աշակերտ էր, բայց սովորելու առումով աշխատասեր չէր: Սիրում էր «Հայոց լեզուն», «Գրականությունը», «Պատմությունը»: Հատկապես վերջինն իր համար յուրահատուկ տեղ էր զբաղեցնում: Պատմական ամեն մի դրվագ, ամեն մի իրադարձություն կարող էր յուրաքանչյուրին ամենայն մանրամասնությամբ պատմել և բացատրել»: Դպրոցն ավարտելուց ամիսներ հետո Սարգիսը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Մայրիկն ասում է՝ սկզբում չէր կողմնորոշվում, թե ինչով է ուզում զբաղվել, բայց հետո ընտրությունը կանգ առավ ատամնաբույժի մասնագիտության վրա: Նա այդ ցանկությունը պետք է իրագործեր զորացրվելուց հետո, սակայն պատերազմը փոխեց բոլորի պլանները: 2021թ. փետրվարի 25-ին Սարգիսը զորակոչվել է բանակ: Ծառայել է Սիսիանում, մի քանի ամիս անց տեղափոխել են Նորավան, հետո՝ Կապան։ 44-օրյա պատերազմից հետո զինծառայության մեկնող տղաների ծնողներին միշտ հարցնում եմ, թե ներքին տագնապ չունեի՞ն իրենք և իրենց որդիները: Հիմնականում ծնողներն իրենց անհանգստություններից են խոսում, իսկ տղաները կարծես վրեժով լցված են մեկնել բանակ:


«44-օրյա պատերազմի օրերին Սարգիսը դեռ 18 տարեկան չէր: Շտապում էր, գնում էր զինկոմիսարիատ, բայց իրեն մերժում էին, քանի որ տարիքով փոքր էր: Իր ընկերներից ոմանք արդեն ծառայում էին, ուզում էր ընկերների կողքին լինել: Իսկ ես իր բանակ գնալուց անհանգիստ եմ եղել, չնայած գիտեի, որ ապահով է, բայց ներքին վախ ունեի: Իրեն անընդհատ կարոտում էինք, անգամ այն ժամանակ, երբ մեր կողքին էր: Հետաքրքիր զգացողություն էր»: Սիրով են անցել Սարգիսի ծառայության ամիսները: Մայրիկն ասում է՝ երբեք տանը ոչինչ չի խոսել բանակից:

«Հիմա, երբ ընկերները մեր տուն են գալիս-գնում, նրանք են ամեն ինչ պատմում: Հարցնում էի՝ ծառայությունը լա՞վ է, պատասխանում էր՝ ամեն ինչ լավ է: Ի՞նչը կարող է հետաքրքրել մայրիկին, որ տղայի հետ ամեն ինչ կարգին լինի, ապահով լինի, նորմալ սնվի: Երբ իրեն հարցեր էինք տալիս, ասում էր՝ ամեն ինչ լավ է, մի մտածի: Սարգիսս մասնակցել է հայ-ռուսական զորավարժությունների, ցույց տվել հրաշալի արդյունքներ, արժանացել պատվոգրի։ Սիրում էր դիրքեր բարձրանալ, հմուտ նռնակաձիգ էր: Ընկերներն են պատմում, թե որքան լավ զինվոր է եղել: Բոլորին թև ու թիկունք է եղել, միշտ թույլերի կողքին, երբ իր օգնության կարիքն են ունեցել, երբեք չի մերժել: Նվիրված ընկեր ու հայրենասեր զինվոր է եղել»: Սարգիսի ծառայության ավարտին հինգ ամիս էր մնացել, երբ 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: Մայրիկն ասում է՝ որդին արդեն 15 օր դիրքերում էր:

«Զրուցեցինք, չէր ասում, թե ինչ է կատարվում: Մեզ հանգստացնում էր՝ երրորդ գիծ ենք, կրակը մեզ չի հասնում, բայց իրականում առաջնագծում է եղել՝ Իշխանասարի դիրքերում: Իր հեռախոսն անջատված էր, ընկերներին էինք զանգում, մի երկու բառ իր հետ փոխանակում: Սեպտեմբերի 14-ի առավոտյան իր հետ խոսեցինք, ասաց՝ ամեն ինչ լավ է, ամեն ինչ վերջացել է: Հրադադար էր: Ժամը երեքից հետո հրադադարի խախտում է լինում, այդ ժամանակ Սաքոս արդեն վիրավոր է լինում, բայց չի համաձայնում նահանջել: Սեպտեմբերի 14ին դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորում է ստանում, իրեն տեղափոխում են հոսպիտալ, վիրահատում, բայց վիրահատությունը արդյունք չի տալիս: Սեպտեմբերի 15ին...»:

Որքան ժամանակ էլ անցնի, ծնողները չեն կարողանում արտաբերել զոհվել բառը, այդ բառն արտաբերելով՝ կարծես մեկ անգամ էլ կորցնեն իրենց որդիներին: Տղաների պատմություններում կարմիր թելի պես են անցնում՝ կռվել է անմնացորդ ու աննահանջ, փրկել ընկերների կյանքը, կասեցրել թշնամու առաջխաղացումը ու նրան պատճառել զգալի կորուստներ, պահել է իրեն վստահված դիրքը: Այս ամենը նաև Սարգիսի մասին է: Բայց, ավաղ, նա այս ամենն արել է սեփական կյանքի գնով: Սարգիսը քույրիկ ունի: Վստահաբար, հենց նա է հույս ու լույս տալիս ընտանիքին: Մայրիկը նաև հավելում է՝ Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը: «Միակ մխիթարանքը դա է մնացել: Ամեն կերպ ուզում ես իր հիշատակը վառ պահել, որ իրեն ճանաչեն: Ոչ միայն Սարգիսին, մեր բոլոր-բոլոր տղաներին»:

Հ. Գ. - Սարգիս Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի մարզի հայրենի Փոքր Մանթաշ գյուղի գերեզմանատանը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Թույլ չենք տալիս ամերիկյան զենքով հարվածել Մոսկվային, Կրեմլին. Բայդեն Նախիջևանում ուսումնամեթոդական հավաքներ են ակցկացվել Զելենսկին ժամանել է Ֆրանսիա Իրավ Դաշնակցության դեմ պայքարը, անցողակի խաղ ու պար չէ, «հարցը այնքան էլ հեշտ չի սպառվում»․ Կարեն Խանլարյանի պատասխանը՝ Ռ․ Ռուբինյանին Թույլ չենք տալիս ամերիկյան զենքով հարվածել Մոսկվային, Կրեմլին. Բայդեն Մարզպետն ինչ կասի՝ ոչ մեկին հետաքրքիր չէ այլևս. մարդիկ հասկացել են ամեն ինչ. պատգամավոր «ԳԱԶ 2410»-ը մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է դաշտում, կան վիրավորներ Ծեծկռտուք, սպանություն և սպանության փորձ Փոքր Մասրիկում Անկեղծ ասած՝ շատ եմ ուզում հաղթել վաղվա խաղում․ Արդեն մեծ մարդ եմ, բայց այսքան շատ չեմ պարտվել․ Պետրակով Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել Ոսկեպարում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի մասին ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են՝ Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը չեն իջեցնում, դեսպան Կոպիրկինը շուտով կվերադառնա Երևան Վերին Լարսի անցակետը բացվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման ֆոնին Հայաստանից մրգի արտահանումն այդ երկիր ավելացել է Բագրատ Սրբազանը շատ տեղին ու կարևոր ռեպլիկով դրանց պատասխանը տվեց․ Ռոբերտ Հայրապետյան (video) Սոթքում Նիկոլի նկարով մեքենա էր անցնում, մեզ թվաց՝ հոգեհանգիստ է․ Գառնիկ Դանիելյան (video) «Նիկոլին բերման են ենթարկում Բաքու». Գագիկ Համբարյան (video) Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում․ Արսեն Բաբայան Ա՛յ էդ շիշը «մտնի փորդ», ի՞նչ ես ուզում երեխեքից․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գալիս եմ հետդ հեծանիվ քշելու, բայց մի՛ պայմանով․ Գևորգ Պետրոսյանը մարտահրավեր նետեց (video) Սուտի ընդդիմադիրները թող կողմնորոշվե՛ն, նրանց խաղերը լավ տեսնում ենք․ Գառնիկ Դանիելյան (video) Աննան ու Նիկոլն ընկան դրա տակ․ Ռոբերտ Մարգարյան (ԱՄՆ) (video) Մի՛ լռեք, դուք տեսնում եք՝ ինչ ջարդեր են անում․ ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց (video) Նիկոլին տանում են Բաքու, որ վրեն մի քանի բան շարեն․ քաղաքացի (video) Շուրջ 5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է. մանրամասներ Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում․ Արսեն Բաբայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am