Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիշո՞ւմ եք ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի, տեղակալի և մի շարք այլ անձանց կողմից հայտնի գործը։

Հիշեցնեմ ընդհանուր գծերով․ նախարարը, տեղակալը և մի խումբ այլ անձինք մեղադրվում են այն բանի համար, որ այդ խմբով խարդախությամբ հափշտակել են 238.418.100 դրամ։

Այդ խմբի անդամներից որևէ մեկն այս պահին բանտում չէ։ Ավելին՝ նախարարի տնային կալանքը (կարծեմ ավարտվել է) ոչ թե դատարանն ինքնուրույն էր կիրառել, այլ՝ քննչականն էր միջնորդել, որ հենց տնային կալանք լինի։ Հիմա այդ գործով մի խումբ անձինք ազատ շրջագայում են։

Իսկ հիմա այս գործի հետ համեմատենք Մարտակերտի քաղաքապետի գործը։

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, որը 65 տարեկան է, բոլոր պատերազմների մասնակից, մեղադրվում է 1.500.000 դրամ արժողությամբ ավտոմեքենան խարդախությամբ հափշտակելու համար։ Ի դեպ, հատկանշական է, որ այդ ավտոմեքենան առկա է, շարունակում է ծառայել իր հիմնական նպատակներին, իսկ էկոնոմիկայի նախարարության գործով հափշտակված 238.418.100 դրամը կերել են, չկա։

Հիմա Մարտրակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն այդ շինծու քրեական վարույթով կալանավորված է երկու ամիս ժամկետով։ Սա այն դեպքում, երբ այդ 1,5 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենան որևէ կերպ չի հափշտակվել, այլ ընդամենը անվանափոխվել է, որպեսզի հնարավոր լինի խուսափել հարյուր հազարների հասնող տուգանքներից։

Եվ նորից․ ըստ մեղադրանքի
1) 239 միլիոն դրամ առերևույթ հափշտակած մարդիկ ազատ շրջագայում են, վայելում են կյանքը,
2) Ընդամենը 1,5 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենան առերևույթ հափշտակած՝ 65 տարեկան և բոլոր պատերազմների մասնակից քաղաքապետը, ով Արցախում կորցրել է ամեն բան, գտնվում է բանտում։

Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում»։

դիտվել է 1267 անգամ
Լրահոս
Հայտնի է՝ որ պետությունների դեմ են ուղղված Հայաստան-Ադրբեջան բանակցությունները Աբու Դաբիում Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Պետդեպի անունից Սյունիքը պաշտոնապես հայտարարում է «վիճելի տարածք»․ Արմեն Այվազյա Ժամանակն օրհասական է, թուրքը մեր վզին է նստել, Նիկոլի արածն էլ գիտե՞ք՝ ինչ է․․․ (video) Ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ ավելի մեծ տարածք հետախուզի․ լրագրող Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ մանրամասներ՝ Լիանա Հարությունյանի գործից ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին Փաշինյանի նոր մեծ վախը․․․ (video) Մեկնարկել է «Պատանի երկրաբան» ամառային դպրոցը (video) «Մահվան նախարար» Թորոսյանը փախչել է իրենից հաշիվ պահանջող ծնողներից. զրույց «Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը Արել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը «Ժողովուրդ». Գազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը Իրանը քննադատել է Ադրբեջանին Մասիսում բախվել են «VAZ»-ը և «Ford»-ը․ ուղևորը տեղում մահացել է Ադրբեջանական «դատավարությունը» հիմնված է կեղծիքի և խաբեության վրա․ Տիգրան Աբրահամյան ՀՀ-ն արհեստականորեն լարվածությունն ավելացրել է, որ Մոսկվային չհարցնի «Զանգեզուրի միջանցքի» մասին․ Զատուլին Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» «Փաստ». ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» «Հրապարակ». Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը «Հրապարակ». Ավշարում ջրի խնդիրը չի լուծվում «Հրապարակ». «Կաշառում» է ՍԴ-ին «Հրապարակ». Փաշինյանին կանչել են բացատրության Ո՞րն է «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը. առաջարկվում են նոր փոփոխություններ. «Փաստ» «Հրապարակ». «Ուր որ գնաս, հետդ կգամ»․ Փաշինյանը տժժացել է, թիմի անորոշությունը՝ խորացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am