Հայաստանի Սահմանադրությունը փոխելու «ցեցը» Ալիևի պահանջն է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Փաշինյանն ու Ալիևը, գրեթե միաժամանակ, համարյա նույնաբովանդակ կամ զուգահեռվող շեշտադրումներով խոսեցին... Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին: Այս փաստն ինքնին այնքան խոսուն է, այն աստիճան ցցուն, որ նույնիսկ հավել յալ մեկնաբանություններն արդեն ավելորդ են թվում: Առավել ևս, որ այս օրերին բազմաթիվ մեկնաբաններ ու քաղաքական գործիչներ այդ մասին խոսեցին:

Թե՛ նրանց, թե՛ լրատվամիջոցների, այդ թվում՝ արտերկրյա, տիրապետող հետևությունը հետևյալն է՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու «ցեցը» Ալիևի պահանջն է, դա արվում է Ալիևի պահանջով: Դե, Թուրքիան էլ «դաբավկա»: Ի դեպ, եթե ուշադիր լինեք, կոնկրետ այս հարցի, այսինքն՝ պահանջի հետ կապված հարցին ի պատասխան՝ Փաշինյանը ուղղակի չի էլ հերքում, թեման «սարուձոր» է գցում վերջին հարցազրույցում:

Այսինքն, Հայաստանն այն օրին է հասել, որ թշնամի երկիրը կարող է պարտադրել փոխել մեր երկրի ներքին օրենսդրությունը: Այստեղ նույնիսկ «խաղ», որպես այդպիսին, չկա, ամեն ինչ արդեն արվում է բացեիբաց: Բայց արի ու տես, երեկ քպական «կարկառուններից» մեկը որոշել էր հերթական «կռուտիտներն» անել: Հատուկ չենք նշում, թե քպական հատկապես ո՛ր կարկառունն է այս անգամ փայլատակել, որովհետև նախ՝ նրանք բոլորը նույն «կարկառուններն» են՝ տարբեր կոստյումների մեջ, երկրորդ՝ ինչպես ասվում է... մի քիչ շատ կլինի իրենց համար:

Լավ, իսկ ի՞նչ է ասում կարկառունը: Թե բա՝ գիտե՜ք, Ալիևը հատուկ նման ցանկություններ է հայտնում, որ այդպիսով խափանի Սահմանադրության փոփոխությունը: Կարկառունը գուցե ճիշտ լիներ մի քանի տարի առաջ: Ներկայի մասին նման հայտարարություն անելը պարզապես հիշեցնում է հանրահայտ անեկդոտային վիճակը, երբ տատը ասում է, թե երեխան հաստատ քաղաքական գործիչ կդառնա:

Իրականում նույն կարկառունի (կարկառունների) ղեկավարն այն վիճակին է հասցրել, որ թշնամական երկրի ղեկավարը ոչ թե ցանկություն է արտահայտում պարզապես, այլ պարտադրում է, իսկ իրենց քաղաքական ուժը, որը իշխանության ղեկին է, ենթարկվում է այդ պարտադրանքին: Այսքան բան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Բոլորի հեռախոսները լսում են, ու հենց դրանք փողի մասին են, սարքում են, թե՝ փողով միտինգ են գալիս. Սևակ Հակոբյան Հանրայինի աշխատողնե՛ր, դուք բոլորդ սրանից եք․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի իշխանությունը յուրացնելու գործով մեղադրյալը վթարից մահացել է. Armlur Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից վիրավորված սահմանապահ զինծառայողը 24 տարեկան է, ծնունդով՝ Աշոցքից․ Սարգսյան Թալանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակցին. նրան պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս Աննան գնացել էր երեխաներին «պղծելու»․ քաղաքացի (video) Նիկո՛լ, պատասխան պիտի տաս մեզ, սպասի՛ր․ ակտիվիստ (video) Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք Չեխիայում երկու գնացքների բախման հետևանքով 4 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել ՇՏԱՊ․ Իրազեկման ակցիա Կառավարության շենքի դիմաց․ իրավիճակը լարված է (video) «Սա բավարար չէ. տասնյակ հազարավոր մարդիկ տեսել են պիկ-ժամին հեռարձակված կեղծիքը, իսկ ցերեկը հեռարձակված՝ «լղոզված» հերքումը կտեսնեն քչերը». Մելիքյանը՝ Հ1-ի «ներողության» մասին Թալանել են Անի Երանյանի ավտոմեքենան Գանգի, դիմային ոսկրերի ու այլ կոտրվածքներ. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել պատուհանից ընկած երեխայի վիճակից Բաքվից ասացին՝ երբ և ինչու են սպասում Նիկոլին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մի քանի ժամով կդադարեցվի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը Կառավարության մոտ իրավիճակը սրվեց, երբ ակցիա անողները ցույց տվեցին՝ ինչ է սպասվում Նիկոլին (video) Նոր մանրամասներ Բագրատաշենի տեռորից ու խայտառակ իրավիճակից (video) Բաբայան Սամվե՛լ, մտիր էդ ծակդ․ Նաիրա Զոհրաբյան (video) Իշխանությունը տանում են Նիկոլի տակից․ ակցիա Կառավարության դիմաց (video) Մեր ֆոնդը 36 միլիարդ է․ ու՞ր են անհետանում թոշակառուների փողերը (video) Առաջիկայում իրավիճակն այնպես է փոխվելու, որ զարմանաք․ Նաիրի Հոխիկյան (video) Անահիտ Ավանեսյանն արձագանքում է ՔՊ-ի ներսից հարձակումներին (video) Կառավարության դիմաց իրավիճակը լարվեց․ ստու՛մ ես Աննա Վարդապետյան․ Սևազգեստ մայրեր (video) Ականազերծվում, հանձնվում են թշնամուն ամենազորեղ, պաշտպանված շրջանները․ Դավիթ Շահնազարյան (video) ՇՏԱՊ․ Բագրատաշենի մաքսատանը տեռոր է․ մարդկանց թույլ չեն տալիս մտնել Հայաստան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am