Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան է հանձնել բարերար Սերգեյ Սարկիսովին

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում այսօր տեղի է ունեցել պարգևաբաշխություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան է հանձնել ազգային բարերար Սերգեյ Սարկիսովին (ՌԴ)` բարձր գնահատելով վերջինիս կողմից հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած ազգանվեր ծառայությունները: «Արարողությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` նշելով, որ եկեղեցական անդաստանն ավելի է պայծառանում շնորհիվ եկեղեցականների ու աշխարհականների համատեղ գործակցության: Անդրադառնալով մեծարյալին` Տեր Վահրամն ասաց, որ տիար Ս. Սարկիսովը` իբրև ազգի և Եկեղեցու նվիրյալ զավակ, ունկնդիր աստվածային հրավերին, մշտապես ազգաշեն իր գործերով զորակցություն է բերել հայոց կյաքին և մասնակցություն ունեցել Հայ Եկեղեցու զորացման աստվածահաճո գործին: Ազգային բարերարի հավատավոր նկարագրի և ազգային կյանքի տեսլականի մասին վկայեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ տիար Ռուբեն Վարդանյանը` ներկայացնելով նաև մեծարյալի անցած ուղին ու տարբեր ոլորտներում վերջինիս կողմից իրականացված հայանպաստ ընդարձակ գործունեությունը: Այնուհետև «Էջ Միածին ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը: Հայրապետական կոնդակում, որն ընթերցեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, մասնավորաբար ասված է. «Ճանաչում ենք Ձեզ անձնապես և տեղյակ ենք Ձեր ազգանվեր և եկեղեցաշեն բազմարդյուն վաստակին: Դիվանագիտական գործունեությամբ Դուք կարևոր ջանքեր եք ներդնում ի խնդիր մեր երկրի զորացման ու առաջընթացի, նաև ազնիվ բարերարություններով սատարում հայրենաշեն տարբեր ծրագրերի իրականացմանը` նախանձախնդիր լինելով, որպեսզի առավել բարօր ու բարգավաճ լինի մեր ժողովրդի զավակների կյանքը Հայաստանում և Արցախում: Գոհունակություն է Հայրապետիս համար, որ եկեղեցասեր ոգով ու սրտաբուխ ընծայաբերումով Դուք կարևոր ներդրում բերեցիք նաև Վրաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգության աստվածահաճո գործին: Փառաբանական աղոթքն է Մեր հոգում, որ Տիրոջ օրհնությամբ և հավատավոր Մեր զավակների օժանդակությամբ բարեզարդվեց պատմական սրբավայրը, որ դարեր շարունակ իր օրհնաբեր հարկի ներքո է միավորում վիրահայ բարեպաշտ մեր ժողովրդին: …Ի խորոց սրտի աղոթքով Բարձրյալն Աստուծո շնորհներն ու օգնականությունն ենք հայցում Ձեզ և մաղթում, որ Ամենախնամ Տերը պարգևի Ձեզ քաջառողջ արևշատություն և աստվածահաճո գործերի նորանոր հաջողություններ»: Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծարյալի կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու պատվո բարձրագույն շքանշանով: Իր հերթին տիար Սերգեյ Սարկիսովը բարձրագույն պատվի արժանանալու համար շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը: Նա մասնավորապես կարևորեց Հայ Եկեղեցու առաքելությունն աշխարհասփյուռ հայության կյանքում ազգային ինքնության պահպանության գործում: Վերջում հիշարժան օրվա առիթով իր գնահատանքի ու օրհնության խոսքը մեծարյալին ու ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ ազգային կյանքում իրականացրած օգտաշատ ծառայությունների դիմաց, ընդառաջ  Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խնդրանքին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհվեց հայ ազգի ու Հայ Եկեղեցու նվիրյալ զավակ Ս. Սարկիսովին: Հայոց Հայրապետը գոհություն հայտնեց Երկնավորին, որ հայ ժողովրդին պարգևում է ազնվահոգի զավակներ, ովքեր իրենց աշխատանքի արդար վաստակից մաս և բաժին են հանում ազգի և Հայ Եկեղեցու շենացման ու պայածառացման օրհնյալ գործին: Խոսելով Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման կարևոր նախաձեռնության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն մասնավոր իր գնահատանքը հայտնեց տիարք Ռուբեն Վարդանյանին և Սերգեյ Սարկիսովին իրենց նախանձախնդիր ոգու համար: Պարգևաբաշխությունն ավարտվեց Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով»,–այս մասին ասվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. Հետք Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ» Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ» «Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ» Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից. «Հրապարակ» Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am