«Սոված մեռնում ենք...»/տեսանյութ/
«Երկրորդ կարգի հաշմանդամ ենք ամուսիններով: Ես 85 տարեկան եմ ու էս ահավոր վիճակում: Երկրից ու իշխանությունից դժգոհ եմ: Վարչապետից պահանջում եմ հանգիստ ծերություն ապահովել մեր համար», -Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի բնակիչ Ռուբեն Գասպարյանը: Տարեց տղամարդը ընդգծեց, որ ինքը և կինը հաճախ քաղցած են մնում, որովհետև հաց գնելու գումար չունեն.«Մեզ նպաստ չեն տալիս ու թոշակը չի հերիքում : Սովետի ժամանակ ավանդ ենք դրել բանկերում, բայց ոչ մի կոպեկ չենք կարողանում հետ ստանալ»,-ընդգծեց Գասպարյանը: Ռուբեն Գասպարյանի խոսքով՝ 8 տարի առաջ իրեն խոստացել են դրական լուծում տալ ավանդների վերադարձման հարցին, սակայն խոստումը մնացել է թղթի վրա: «Թղթերը հատուկ պահել եմ: Ես այդ փողերը կոպեկներով հետ եմ գցել: Հիմա հաց ենք ուզում ու տաքություն ենք ուզում:Ամբողջ կյանքում տանջվեցինք ու դաժան ծերության արժանացանք»,-եզրափակեց ծերունին: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:
