Հղի կնոջը` ես ո՞ւր տանեմ. մահվան սպառնալիքի տակ /տեսանյութ/
Սիսակյան 3 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի 8 բնակիչները Կառավարության շենքի մոտ էին եկել իրենց մանկահասակ երեխաների հետ: Հանգիստ կյանքով ապրելու պահանջը, բնակիչների խոսքով, օրհասական է: «Հղի կնոջը ես ո՞ւր տանեմ, որտե՞ղ ապրի ինքը իր ամուսնու հետ, երբ մեզ ընդամնեը երկու սենյակ են տալիս: Ինչի՞ համար 4 սենյակը հանձնեմ, փոխարենը 2 սենյակ ստանամ: Երևի կառավարության շենքի մոտ անկողին դնենք ու այստեղ էլ ապրենք»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Իռա Սարդարյանը: Բնակիչները փաստում են, որ արդեն 7 տարուց ավելի, Երևանի քաղաքապետարանը խոստանում է լուծել շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը, սակայն որևէ դրական տեղաշարժ չկա: Բնկիչները պահանջում են վերաբնակեցնել իրենց` իշխանություներին հիշեցնելով, որ Երևանում շատ ազատ բնակարաններ կան: «Ամեն րոպե շենքից քարերը փլվում են, լցվում են մեր վրա: Շենքը իրար ա գալիս, քանդվում ա, բայց ոչ մեկի պետքը չի: Սանհանգույց չկան շենքում, տանիք`ընդհանրապես»,-շեշտում է բնակիչը: «Էլիտար շենքերը սարքում են, վաճառում ուրիշներին կամ էդ տները մնում են դատարկ, բայց մեզ խոստանում են ու տուն չեն տալիս: Մահվան սպառնալիքի տակ մեր երեխաները գլուխները դնում են բարձին, մենք էլ ահով ու դողով չենք իմանում` գիշերը կլուսացնենք, թե շենքը կփլվի մեր վրա: Մեր վրա կայֆավատ են լինում»,- ասաց Իռա Սարդարյանը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը դեռ տարիներ առաջ խոստանում էր, թե իբր 2008 թվականին ամբողջությամբ պետք է լուծվեր Երևանի չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը: Այս շենքերն ամրացման ենթակա չեն, պետք է քանդվեն, իսկ բնակիչների համար նոր շենքեր պետք է կառուցվեն: Աստղիկ Ավագյան Մանրամասները` տեսանյութում:
