Հայ մարզիկը Վրաստանում համաշխարհային ռեկորդներ է սահմանել. լուսանկարներ
Նորիկ Յաժյանը, ով ապրում է Վրաստանի Նինոցմինդա քաղաքում, միանգամից մի քանի արտասովոր ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է Sputnikarmenia.ru-ն: Տեսանյութում երևում է, թե ինչպես է սպորտսմենը իր կյանքը ռիսկի ենթարկել, որպեսզի հայտնվի Գինեսի ռեկորդների գրքում:
36-ամյա Նորիկ Յաժյանը մեկ օրվա ընթացքում Թբիլիսիում միանգամից մի քանի համաշխարհային ռեկորդ է սահմանել: Կովկասում համաշխարհային ռեկորդների վրացական ֆեդերացիայի ներկայացուցիչը հայտնել է, որ նման բարձունքներ Գինեսի ռեկորդների գրքում չեն գրանցվել:
Մի քանի ժամվա ընթացքում հայ մարզիկը ցույց է տվել իր արտասովոր ունակությունները: Նրա միջով էլեկտրական հոսանք է անցկացվել: Դա ապացուցել է, որ նա լարման տակ է գտնվում: Յաժյանը այդ վիճակում ձեռքին է վերցրել վառվող լամպը: Այնուհետև սպիրտ է այրել մեքենան գործի դնելու պահին:
Դրանից հետո ջիպն անցել է նրա ձեռքի վրայով, սակայն այսքանով արկածները չեն ավարտվել: «Նիվա» մակնիշի ավտոմեքենան երկու անգամ անցել է մարզիկի վրայով:
Իր ունակությունները ցուցադրելուց հետո հայ մարզիկը հայտնել է, որ ինքը վաղուց արդեն ցավ չի զգում: «Երբ ինձ հարվածում է հոսանքը, ես թեթև խուտուտ եմ զգում»,- հայտնել է նա:
