Երևանի ՃՈ աշխատակիցները բռնել են ավտոմեքենա առևանգողներից մեկին, մյուսը փախչել է

Այսօր` փետրվարի 21-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ, ոստիկանության կապիտան Արմեն Գրիգորյանն ու ոստիկանության ավագ լեյտենանտ Էդգար Թադևոսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Րաֆֆու փողոցում, ժամը 04:20-ի սահմաններում ծառայություն կատարելիս` կանգնեցրել են Mitsubishi Pajero io մակիշի 34 TN 535 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը չի ենթարկվել ՃՈ աշխատակիցների «Կանգառ» ազդանշանին և դիմել է փախուտի: ՃՈ աշխատակիցները սկսել են հետապնդել վարորդին և այդ մասին ռադիոկապով տեղեկությունը փոխանցել են դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Արսեն Նազարյանին և նույն դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հարություն Գասպարյանին: Մինչ վերջիններս կմոտենային իրենց գործընկերներին` Mitsubishi-ի վարորդն ու ուղևորը մի քանի կմ հետապնդվելուց հետո, տեսնելով, որ չեն կարողանում ճողոպրել ճանապարհային ոստիկաններիից` կանգնեցնում են մեքենան և փորձում ոստքով փախչել: 1 հոգի կարողանում է փախչել, իսկ 1 հոգու Է. Թադևոսյանը վազելով հետապնդելով` կարողանում է բռնել, ում տեղափոխում են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին: Արդեն տեղում ՃՈ աշխատակիցները ճշտում են Mitsubishi-ի սեփականատիրոջ ինքնությունը և զանգահարում են նրան, ասելով, թե ինչի համար է ավտոմեքենան թողել և դիմել փախուստի, սակայն սեփականատերը հայտնում է, որ ինքը տանը քնած է, իսկ ավտոմեքենան ավտոտնակում է և մինչ ՃՈ աշխատակիցներն ու Մալաթիայի ոստիկանները կփորձեին պարզել դեպքի հանգամանքները` Mitsubishi-ի սեփականատերը` 72-ամյա Անդրանիկ Պատեքեանը, ով բնակվում է Մուշ թաղամասի Անդրանիկի փողոցի թիվ 10 տանը, բացելով ավտոտնակի դուռը` նկատում է , որ մեքենան չկա` առևանգել են: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Պատեքեանը ասում էր. «Քնած էի, ինձ հեռաձայնեցին և ասացին` ի՞նչ մեքենա ես վարում և որտե՞ղ է մեքենան, ես էլ ասացի Mitsubishi և այն գարաժի մեջ կայանված է: Այդքանը: Հետո տիկնոջս հետ գարաժի դուռը բացեցի և տեսնեմ` մեքենան չկա: Հետ զանգեցի ինձ հեռաձայնած համարին, որից հետո եկա Մալաթիայի ոստիկանություն և պոլիսը ինձ ասեց, որ մեքենաս հայտնաբերել են»: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Հովհաննես Հալաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Առևանգված ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Կասկածյալը , ով Դավիթաշեն վարչական շրջանի Հույսի ավան 2-րդ թաղամասի բնակիչ է, այս պահին գտնվում է ոստիկանության Մալաթիա -Սեբաստիայի բաժնում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ -հետախուզական գործողություններ` ավտոմեքենան առևանգողներից երկրորդին հայտնաբերելու ուղղությամբ:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. Հետք Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ» Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ» «Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ» Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից. «Հրապարակ» Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am