Մուտիտներ են. գեներալ Սեյրանն անկեղծացավ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը փետրվարի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ իր և ՀՀԿ- ԲՀԿ պատգամավորների` ուրիշի փոխարեն քվերակելու հանգամանքին: Հարցին, թե հնարավո՞ ր է նորից քվերակի ուրիշի փոխարեն, եթե նրան խնդրեն, Սարոյանը նշեց. «Այ մարդ, մի օր էր, մի բան էր ,ստացվավ»: Դիտարկմանը, թե Խոսրով Հարությունյանը և նրա մյուս գործընկերները որոշում են կայացրել, որ Դուք խախտում ենք անում, Սարոյանը պատասխանեց. «Հա դե որ խախտել ենք, ասում են, հո՞ շառ չեն անում, ստացվել ա հիմա»: Հարցին` ներղություն խնդրելո՞ ւ եք, Սարոյանը պատասխանեց. «Բա ի՞ նչ պտի անենք»: Անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի ստեղծմանը և պորտֆելների բաշխմանը` Սարոյանը նկատեց. «ՀՅԴ-ն առաջին օրվանից այս պետության կողքին է, ի՞նչ վատ է, թող վերցնեն պատասխանատվություն»: Հարցին, թե միաժամանակ ասում են, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է գեներալը արձագանքեց. «Ո՞վ է ասում նման բան, դրանք արդեն մուտիտներ են»: Ասում են՝ ՏԿԱԻՆ-ը բաժանում են հենց դաշնակներին պաշտոն տալու համար, ժամանակին երբ միավորեցին ասեցին բյուջեն խնայելու համար ենք անում դիտարկմանը` Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Դե երևի չարդարցրեց իրեն: Երևի փորձեցին ինչ-որ օգուտ տան, չստացվեց: Որտեղ գուբերնատորները, որտեղ պաժառնիկները» Հարցին՝ հիմա որ համագործակությունը չստացվի ՀՅԴ-ի հետ, նորից պետք է բաժանվե՞ք Սարոյանը նկատեց. «Այ մարդ, որ մարդ ու կնիկ պսակվում են, որ լավ չի ստացվում, բաժանվում են»: Գեներալին ամենաշատը դուր եկավ գիրք նվիրելու օրվան վերաբերվող հարցը . «Ես սաղ գրքերն էլ սիրում եմ:Րաֆֆու բոլոր հատորներն էլ կարդացել եմ»:
