«Գուդվին»-ի աշխատակցի սպանության մեջ կասկածվողին հայտնաբերել են Օրենբուրգում
«Գուդվին» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանության մեջ կասկածվող 32-ամյա Կարեն Շահինյանին ռուս իրավապահները հայտնաբերել են Օրենբուրգում: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Հայ և ռուս իրավապահ մարմինների աշխատակիցների համագործակցության արդյունքում նրան հայտնաբերել ու ձերբակալել են Բուզուլուկ քաղաքում: «Այժմ քննարկվում է Շահինյանի էքստրադիցիայի հարցը»,-գրում է լրատվամիջոցը: Հիշեցնենք, որ նախորրդ տարվա դեկտեմբերի 24-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Մայիսի 9 փողոցում գործող «Գուդ վին» բուքմեյքերական գրասենյակում տեղի էր ունեցել սպանություն: Դեպքի վայրում հայտնաբերվել է նշված գրասենյակի աշխատակից Ա.Նազարյանի դին՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով։
