«Հայաստանը ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի գործով պետք է որպես երրորդ կողմ ներգրավվի». Լարիսա Ալավերդյան
Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացվող գործով Հայաստանը պետք է ներգրավվի որպես երրորդ կողմ,Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Հայաստանը դրա համար բոլոր հիմքերն ունի: Վերջին կես տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպակա ն դատարանն այս խնդրին մի քանի անգամ անդրադարձել է: Դժվար է կանխատեսել, թե այս հարցով ինչպիսին կլինի դատարանի որոշումը, սակայն այստեղ կարևոր նշանակություն կարող է ունենալ Հայաստանի կատարած աշխատանքը»,- նշեց Ալավերդյանը: « Արդբեջանի դրսևորումները շատ նման են «Իսլամական պետության» դրսևորումներին՝ բացահայտ արհամարհանքը օրենքի նկատմամբ:Ադրբեջանն իրեն հակադրում է մարդու և միջազգային բոլոր իրավունքներին, քաղաքակիրթ արժեքներին, ինչի մասին խոսում է իրենց քաղաքականությունը»,-հայտարարեց նա:
