Սաֆարովի արտահանձնումը և հերոսացումը իրավիճակ է փոխել.քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում խոսեց Ադրբեջանի քաղաքականությունից և հայտարարեց ,որ հայատյացությունն է ,որ Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին հերոսացրեցին: «Սաֆարովի արտահանձնումը և հերոսացումը իրավիճակ է փոխել, և այդ պահը դարձել է շրջադարձային՝ բանակցային գործընթացի կանգ առնելու համար: Չնայած Սաֆարովն ազատության մեջ է, սակայն Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրության առաջ պետք է պատասխան տան, թե ինչպես են հերոսացրել հանցագործին։ Հայկական կողմն իրավականից զատ, ճիշտ ժամանակն է, որ ուշադրություն դարձնի քարոզչականին և միջազգային հանրությանը ցույց տա, թե ինչ է ուզում անել Ադրբեջանը»,-հավելեց քաղաքագետը:
