Արդբեջանի դրսևորումները շատ նման են ԻՊ դրսևորումներին
«Հայաստանի որպես երրորդ կողմ հանդես գալն ուղղակի անհրաժեշտություն է։ Դրա համար Հայաստանն ունի բոլոր հիմքերը: Վերջին կես տարում այս ոլորտին առնչվող խնդրիրներին ՄԻԵԴ-ն անդրադարձել է չորս–հինգ անգամ: Գուրգեն Մարգարյանի հարցով, թե ինչպիսին կլինի ՄԻԵԴ-ի որոշումը, կանխատեսել չի կարելի, բայց դրա համար մեծ նշանակություն կունենա նաև Հայաստանի կատարած աշխատանքները»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում,հայտարարեց ՀՀ-ում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ,անդրադառնալով Հունգարիայում տարիներ առաջ սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընթացող գործին: « Արդբեջանի դրսևորումները շատ նման են «Իսլամական պետության» դրսևորումներին՝ բացահայտ արհամարհանքը օրենքի նկատմամբ:Ադրբեջանն իրեն հակադրում է մարդու և միջազգային բոլոր իրավունքներին, քաղաքակիրթ արժեքներին, ինչի մասին խոսում է իրենց քաղաքականությունը»,-հայտարարեց նա:
