Արտակարգ դեպք Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցի թիվ 14/5 տան (հողաշեն) 2-րդ հարկի արտաքին պատը փլուզվել է և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ փլուզվել է 1930 թվականին կառուցված երկհարկանի տան 2-րդ հարկի արտաքին պատից մոտ 8 քմ հատված և այն թափվել է մայթին: Փրկարարները տան հատակին հայտնաբերել են նաև ճեղքվածքներ՝ մոտ 10 քմ: Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
