Ավտովթար`Արագածոտնի մարզում. կան վիրավորներ
Այսօր` փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչ, 49-ամյա Արթուր Մկրտչյանը իր վարած Mercedes Vito 230 մակնիշի 45 MN 545 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով` հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մկրտչյանն ու ուղևոր, Գյումրի քաղաքի Հովհաննիսյան փողոցի բնակիչ, 27-ամյա Հրաչ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչութան Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` քննիչ Ա. Քոթանջյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
