Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կբարձրանան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում Երեւանում կսահմանվեն տեղական վճարների տեսակները եւ դրույքաչափերը. քաղաքապետարանն անփոփոխ կթողնի Երեւանում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը՝ բացառությամբ Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայության և թանգարանների մուտքի համար սահմանված վճարների:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար մեկ երեխայի հաշվով ամսական 25 հազար 700 դրամը սահմանել 28 հազար դրամ: Ըստ քաղաքաապետարանի՝ այն հիմնականում պայմանավորված է սննդի գների թանկացմամբ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թանգարաններում գործող սակագները եւս կբարձրանան, քանի որ դրանք 13 տարի փոփոխության չեն ենթարկվել։

Սա բացասական ազդեցություն է ունենում թանգարանների բնականոն գործունեության վրա՝ սեփական եկամուտների ձևավորման, մրցակցայնության, ինչպես նաև համայնքապատկան թանգարանների դիրքավորման առումով: Բացի այդ, գործող սակագինը չի արտացոլում առկա, ինչպես նաև տարիների ընթացքում առաջացած գնաճը, ինչը լրացուցիչ բեռ է առաջացնում պետական եւ համայնքային բյուջեի ծախսերում: Ասել է թե՝ համայնքապատկան թանգարանների տոմսերի սակագները, հնարավոր է, առաջիկայում բարձրանան»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 483 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am