Լքում են «նավը»՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանության մեջ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 14-ին ընտրություններ տեղի կունենան Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ դեկտեմբերի 5-ին՝ միանգամից 36 համայնքում, այդ թվում՝ Աշտարակում, Վաղարշապատում, Գավառում, Սևանում, Վանաձորում, Հրազդանում, Նոյեմբերյանում և այլն: ՏԻՄ-երը «զավթելու» մարմաջի շրջանակներում իշխանությունները տևական ժամանակ նախապատրաստվում են այդ ընտրություններին, տեղերում ստեղծել են համապատասխան շտաբներ, աշխատում են տեղական ակտիվիստների ու «տասովչիկների» հետ:

Սակայն,  թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 17-ի ընտրությունները, հատկապես Գորիսում ու Գյումրիում դրանց արդյունքները մեծապես խափանել են նրանց պլանները ու սառը ցնցուղի էֆեկտ ունեցել: Երեկ ողջ օրը մենք տարբեր համայնքներից տեղեկություններ էինք ստանում, որ ՔՊ-ի տեղական շտաբները պարզապես քարուքանդ են լինում: Բանն այն է, որ դեպրեսիվ ու ապատիկ տրամադրություններ են թե՛ շատ ՔՊ-ականների, թե՛, առավել ևս, նշյալ ակտիվիստների ու «ձայն կպցնողների» շրջանում, ինչի արդյունքում նրանք սկսել են լքել ՔՊ-ի «նավը»:

Խոսքը հատկապես նրանց է վերաբերում, որոնք «լավ» են եղել թե՛ նախկինների հետ, թե՛ ներկաների հետ, ու վստահ լինելով, որ իշխող ուժն առանց մեծ ջանքերի հաղթելու է ՏԻՄ ընտրություններում, տեղավորվել էին Փաշինյանի «դրոշի ներքո»: Սակայն կիրակի օրվա ընտրություններից հետո առավել առարկայական են հասկացել, որ այդ «նավը» սուզվում է բոլոր ասպեկտներով, ուստի արագորեն փորձում են դիրքավորվել՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանության մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1171 անգամ
Լրահոս
Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video) Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ. Գագիկ Ծառուկյան (video) «Նիկո՛լ, էդ կացինը քեզ ամեն օր ավելի մոտ է». ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am