Չեն թույլատրի աշխատանքի գնալ

Հրապարակը գրում է. Պետական համակարգի եւ մասնավոր ոլորտի այն աշխատողներին, որոնք չեն պատվաստվի կամ թեստավորվի եւ տեղեկանքներ չեն ներկայացնի գործատուին, գործատուն իրավունք կունենա չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաեւ ազատել աշխատանքից։ Օրենսդրական նման փոփոխություններ է մշակել կառավարությունը՝ առաջարկում է լրացումներ կատարել Աշխատանքային օրենսգրքում, «Հանրային ծառայության մասին» օրենքում, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ ծառայողին աշխատանքի չթույլատրելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերը:


Խոսքն այն դեպքերի մասին է, երբ աշխատանքի ներկայանալիս աշխատողի կողմից չեն ներկայացվում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը։ Գործատուն նաեւ իրավունք կունենա աշխատանքից ազատել աշխատակցին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին 12 ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։

Սույն կարգավորումները չեն տարածվի հանրապետության նախագահի, ԱԺ պատգամավորների, վարչապետի, համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների, ՄԻՊ-ի, ՍԴ դատավորների, անկախ պետական մարմնի անդամների, ինքնավար մարմինների անդամների, Վիճակագրության խորհրդի անդամի, դատավորների, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: Ահա հասարակության եւս մի դասակարգում սեւերի ու սպիտակների:

 

դիտվել է 671 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am