Կյանքը շատ էր սիրում.մանրամասներ զոհված Դավիթի մասին
Արցախում փետրվարի 18-ին հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Դավիթ Տերտերյանը Երեւանի բնակիչ էր: «Դավիթը երկու քույր և մեկ եղբայր ուներ: Շատ լավ տղա էր, շատ երիտասարդ, 19 տարեկանը չլրացած մահանալը ահավոր ցավ է: Ո՞վ կպատկերացնի....կյանքը շատ էր սիրում...»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթի ընկերներից մեկը, ով ցավից , թե այդ պահին խոսքն ավելորդ համարելու զգացումից դրդված չուզեց, որ նշվի իր անունը: Ընկերը նշեց, որ Դավիթը 8 ամիս առաջ էր զորակոչվել բանակ: Նա կիսատ էր թողել ուսումը Ավանի բժշկական քոլեջի ատամնաբուժական բաժնում: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռ չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Աստղիկ Ավագյան
