Ի՞նչ նպատակ է հետապնդում «սիրուն աղջիկը»՝ դրսի ավիաընկերություններին արտոնյալ պայմաններով Հայաստան բերելով

«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորս հիշում ենք, թե ինչ արտոնյալ պայմաններով (ազատված օդի հարկից, սպասարկման վճարից եւ այլն) հայկական շուկա մուտք •ործեց իռլանդական հայտնի լոուքոսթեր Ryanair ավիաընկերությունը, որը խոստանում էր անհամեմատ մատչելի գներով տոմսեր դեպի եվրոպական ուղղություններ: Որը, սակայն, կարճ ժամա- նակ չվերթներ իրականացնելուց հետո (այն էլ ոչ խոստացված մատչելի գներով) դադարեցրեց գործունեությունը Հայաստանում` իμր COVID-19 համավարակով պայմանավորված:

Բայց ահա պարզվում է, որ Ryanair-ին նույն արտոնյալ պայմաններով (ազատված է օդի հարկից, սպասարկման վճարից եւ այլն) փոխարինելու է գալիս ոչ ավել, ոչ պակաս հունգարական Wizz Air ավիաընկերությունը, որը, ըստ շրջանառվող լուրերի, թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Լոնդոն եւ Փարիզ:

Փաստենք, որ Ryanair ավիաընկերության շուկա մուտք գործելուց հետո արդեն իսկ փակվել են «Տարոն Ավիա» եւ «Տարոն» տեղական ավիափոխադրողները: Իսկ նոր լոուքոսթեր հայտնվելու դեպքում փակման վտանգի տակ կհայտնվեն այսօր դեռ մի կերպ մրցակցությանը դիմացող տեղական մյուս ընկերությունները:

Այս պայմաններում առնվազն զարմանալի է, թե ինչու են ավիացիոն իշխանությունները արտոնյալ պայմաններ նվիրում դրսի ավիաընկերություններին` անհավասար պայմաններ ստեղծելով տեղական ընկերությունների համար, որոնք օր օրի կանգնում են մեծ ռիսկերի առաջ:

Այս պայմաններում տրամաբանորեն հարց է առաջանում՝ իսկ ո՞ր դեպքում է ավիացիոն իշխանությունը նման կերպ վարվում: Ըստ մեզ` կամ, երբ սպասարկում է օտարերկրյա պետության շահերը եւ նպատակ է դրված ամբողջությամբ ոչնչացնել տեղի ավիացիան, կամ էլ, երբ կոռուպցիոն ռիսկ կա, եւ ունեն անձնական շահ:

Վերոնշյալ հարցի պատասխանը կփորձենք ստանալ առաջիկայում՝ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից: Մասնավորապես, թե ուր կորավ ժամանակին այդքան գովազդված Ryanair-ը, որը կոմիտեն համարում էր փայլուն նախագիծ: Եվ արդյոք նույնպիսի «փայլուն նախագի՞ծ» են համարում հունհարական ավիաընկերության մուտքը: Ամեն դեպքում, հիշեցնենք, որ այս բոլոր արարքները ֆիքսվում են, եւ կգա պատասխան տալու օրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 611 անգամ
Լրահոս
Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video) Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ. Գագիկ Ծառուկյան (video) «Նիկո՛լ, էդ կացինը քեզ ամեն օր ավելի մոտ է». ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Փաշինյանի պաստառներն են փակցնում շենքերին․ Նարեկ Մանթաշյան (video) Չի ընտրվի Նիկոլը․ ինքը ո՞ւմ է պետք․ մի՛ ընտրեք նրան․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am