ժամանակին ԱԻՆ-ը ստեղծվեց ՕԵԿ-ի համար. Ռուստամյանը՝ ՕԵԿ-ին
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որԻրենց մոտեցումը նույնն է մնացել, այնուհետև նշել. «Արտակարգ իրավիճակների նախարարություն չի եղել: Դա ստեղծվել է նախարարություն ժամանակին Օրինաց Երկրի համար: Դրա համար մարդիկ, որ հայտարարություն են անում, թող հիշեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ արտակարգ իրավիճակների նախարարություն գործառույթը հարիր է ներքին գործերի նախարարությանը: «Ապագայում ես վստահ եմ, որ կլինի ավելի լուրջ կառուցվածքային վերանայումներ, որպեսզի համապատասխանեցնենք Սահմանադրությանը: Սահմանադրությունը սահմաններ է դրել: Այսինքն՝ սա ժամանակավոր գործընթաց է նախկինի իներցիայի հետ կապված, բայց ապագայում մենք ունենալու ենք շատ ավելի արդյունավետ բախման խնդիր եւ այդ հարցն էլ պետք է լուծենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
