Գերխնդիրը մեկն է

Հրապարակ օրաթերթի խլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է. Ինչ-որ պահից մեր երկրում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել եւ ոչ մի կերպ չի ուղղվում։ Իշխանությունն իր ողջ ագրեսիան ու գործիքակազմը ոչ թե թշնամի պետության դեմ է ուղղում, այլ ընդդիմադիր ուժերի եւ իր դեմ ընդվզողների։ Պետական անվտանգության ուժերն ու ոստիկանությունը ոչ թե մեր երկրի սահմաններն են այսօր պաշտպանում եւ պետության անվտանգությունն են ապահովում, այլ Երեւանում ապրող ու գործող իշխանություններին՝ երեւակայական թշնամիներից։ Այնքան ատելություն եւ մերժողական վերաբերմունք, որքան իշխանության տարբեր ներկայացուցիչներ տածում են ՀՀ նախկին իշխանությունների, այսօրվա ընդդիմության եւ լրատվամիջոցների նկատմամբ, եթե ուղղվեր դեպի մեր իրական թշնամին, գուցե դրանից մեր հասարակությունն ու պետությունը շահեին։ Մի քիչ արժանապատիվ կեցվածք, մեր լկտիացած հակառակորդին հակազդելու եւ սաստելու կամք կառաջանար։ Չէ՞ որ երբ ուզում են, լավ էլ կազմակերպված հակազդում են՝ ծեծի են ենթարկում իրենց քաղաքական հակառակորդներին, ամբիոններից շշպռում նրանց ու իրենց սուտն անգամ ճշմարտության տեղ են անցկացնում։

Ուստի այս պարագայում պետք է արձանագրենք, որ պարզապես չեն ուզում։ Սահմանի այն կողմում գտնվող ագրեսորը նրանց թշնամին չէ, թշնամին իրենց աթոռներին սպառնացող վտանգն է եւ իշխանության ձգտող ընդդիմությունը։ Եվ իշխանական ողջ ռեսուրսը կիրառվում է նրա դեմ։ Այդ ճանապարհին զերծ չեն մնում անգամ երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը թուլացնող քայլերից։ Ո՞վ կարող է բացատրել, թե ինչ իմաստ ունի մի կողմից եռամսյա վարժանքներ անելն ու անփորձ մարդկանցով բանակը համալրելը, երբ զինված ուժերի ու բանակային կորպուսների հրամանատարներ, փորձառու զինվորականներ են ազատվում բանակից՝ բացառապես քաղաքական նկատառումներով։

 

դիտվել է 258 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am