Ով է փոխարինելու Արծվիկ Մինասյանին

ՅԴ-ում չեն քննարկել հարցը, թե ով է խորհրդարանում փոխարինելու պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ով առաջիկայում նշանակվելու է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Այդ հարցը մենք դեռ չենք քննարկել»,-Արմենպրես-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞վ է ԱԺ-ում փոխարինելու Արծվիկ Մինասյանին: Արմեն Ռուստամյանը հերքեց նաև խոսակցությունները, թե Շիրակի մարզպետի պաշտոնի թեկնածուի հարցում ՀՅԴ-ում տարաձայնություններ կան: «Նման բան չկա, ամեն ինչ արդեն հստակեցված է: Եկող շաբաթ կիմանաք»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Պատգամավորը նկատեց, որ իրենք իրատես են, գիտակցում են, որ շատ խնդիրներ կան լուծելու: «Մենք պետք է կարողանանք հնարավորինս համախմբել բոլոր ռեսուրսները, որպեսզի հնարավոր լինի առկա խնդիրներին արագ լուծում տալ»,- հավելեց Ռուստամյանը: Նա հավելեց, որ ՀՀԿ-ի հետ կա գաղափարական, քաղաքական նույնություն, որի հիմքի վրա հնարավորություն կար համագործակցություն ձևավորել: «Դրա համար եմ ասում, որ սա չպետք է դիտարկել որպես կոալիցիոն համաձայնություն պաշտոնների և պորտֆելների համար: Սա հեռանկարային համագործակցություն է: Մենք շատ երկար ենք բանակցել, որպեսզի կարողանանք հիմնական տարաձայնությունները հարթել, որպեսզի հետագայում նման խնդիրներ չունենանք»,- եզրափակեց ՀՅԴ-ական պատգամավորը: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/country/view/128040#sthash.D4YBaZD3.dpuf

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. Հետք Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ» Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ» «Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ» Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից. «Հրապարակ» Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am