Մեկ օրվա մեջ փոշիացաք. Շարմազանովը՝ ՀԱԿ-ին
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը, երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր զարմանքը հայտնեց, թե այդ ինչպես է եղել, որ ՀՀԿ-ը այդպիսի լուրջ զիջումների է գնացել հանուն ՀՅԴ-ի: Ըստ նար՝ Սերժ Սարգսյանը ամեն գնով փորձեց ներգրավել ՀՅԴ-ին կոալիցիայի մեջ, քանի որ Ռոբերտ Քոչարյանին կհաջողվեր ստեղծել դաշինք, որի մեջ կներառվեր նաեւ Դաշնակցությունը: Այնուհետև հայտարարեց. «ՄԱԺ-ում չենք նրա համար, որ նման ճղճիմ գործարքներին սպասարկենք: Մենք դեմ ենք»: Նրա հայտարարությունից հետո Լեւոն Զուրաբյանին արձագանքեց Էդուարդ Շարմազանովը: «Գնացեք, հանգիստ նստեք, պարոն: Ինչո՞ւ ենք մենք տասնհինգ ամիս անց նոր նախագիծ ներկայացրել, քանի որ ՀՀ-ն այսօր ապրում է նոր քաղաքական իրողությունների պայմաններում ու նոր Սահմանադրությամբ ու երկու ուժեր միացնում են իրենց ջանքերը հանուն ՀՀ, ԼՂՀ: Հարգելի պարոն, սա քաղաքական գործարք չէ, միգուցե դրանք եղել են ձեզ մոտ: Նայեք ձեր խմբակցությանը, որ մեկ օրվա մեջ փոշիացաք: Կոալիցիայի մասին խոսեցիք, բայց սա համագործակցություն է: Եթե 2017թ. ընտրությունը հաջող անցկացնենք, ապա երկարատեւ է լինելու մեր համագործակցությունը: Մենք թշնամիներ ու հաղթանակներ տոնելու պատճառներ չունենք, քանի որ ՀՀ-ում բոլորը յուրային են, այդ թվում՝ նաեւ դուք: Նայեք մի հատ ձեր ու ձեր դիմացի շարքերը. եթե ՀՀ-ում ձեզ ասել են ոչ, ապա ձեր երբեմնի համախոհներն են ձեզ ասել՝ ոչ»:
