ՀՅԴ-ին հաջողվեց թելադրել գործարքի իր պայմանները

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իր ելույթում հայտարարեց. «Ի՞նչն է դրդել ՀՀԿ-ին, որ այդպիսի լուրջ զիջումների գնա հանուն ՀՅԴ, քանի որ ՀՅԴ-ին հաջողվեց թելադրել գործարքի իր պայմանները: 2017թ. ընտրություններին ընդառաջ Սերժ Սարգսյանի համար վտանգ կար, որ ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանին կհաջողվեր ստեղծել դաշինք, որի մեջ կներառվեր նաեւ Դաշնակցությունը: Սա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը ամեն գնով փորձեց ներգրավել ՀՅԴ-ին կոալիցիայի մեջ: Ժողովրդի համար այս կոալիցիայի արդյունքները գոհացուցիչ են՝ կարող էին շեղել ռեժիմի ու ընդդիմության պայքարից, հիմա հստակեցվել են իշխանության ու ընդդիմության տարանջատումը: Դրա համար Սերժ Սարգսյանին կարելի է միայն շնորհակալություն հայտնել: Այս լավատեսական կետով էլ ավարտում եմ ելույթս ու ասեմ նաեւ՝ մենք ԱԺ-ում չենք նրա համար, որ նման ճղճիմ գործարքներին սպասարկենք: Մենք դեմ ենք ու այս լավատեսական նոտայով ավարտում եմ ելույթս: Բոլորին համբերություն, իսկ Շարմազանովին՝ անհանգստություն»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ի պատասխան հայտարարեց. «Ինչ վերաբերում է քաղաքական գործարքին, ապա դա արվեց 1990-ականներին, երբ կասեցվեց ՀՅԴ-ն, իսկ մենք համագործակցում ենք: Մենք ձեզ հետ էլ էինք ուզում համագործակցել, սակայն ձեր ռեյտինգը նայելուց հետո, դժվար թե ժողովուրդը ձեզ ձայն տա ու դուք ԱԺ-ում հայտնվեք: Այստեղ էմոցիաներ եղան, թե մեզ ինչու բան չեք առաջարկել, համբերեք՝ բոլորիդ կլինի առաջարկություններ. ամեն ինչ իր ժամանակին: Ձեզ անակնկալներ շատ են սպասվում՝ վաղը կարող է գնանք գլոբալացման, օրինակ: Մենք կարող ենք կոպիտ պատասխանել, քանի որ պատասխանատվությունը մենք ենք կրում, մենք պետք է որոշենք՝ քաղաքական նպատակահարմարությունը որն է: Իսկ վերջում, աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց խակ է. բոլորիդ հերթն էլ կհասնի ու այդ զարգացումների մեջ բոլորս էլ կտեղավորվենք»:  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. Հետք Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ» Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ» «Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ» Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից. «Հրապարակ» Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am