Գեղարի և Ունիքի մարզեր,կիսեք մարզերը.Փաշինյանի առաջարկը
« Դահլիճում գտնվող յուրաքանչյուր ոք քվեարկում է իր խղճի մտոք: ՀՅԴ-ՀՀԿ այս համագործակցությունն ունի մեծ իմաստ ու նպատակ՝ մեկտեղել ուժերը, այլ ենթադրություններ անել պետք չէ»,- Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Կատեգորիկ ելույթները շարունակվում են: Կոչ եմ անում՝ դանդաղ շտապել, ամեն բան իր ժամանակին, ամեն մեկին իր առաջարկությունները կտրվեն»,հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ելույթն աչքի ընկավ սարկազմի սուր երանգներով. «ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը վճռական դեր է ունենալու հայ ժողովրդի ճակատագրի վրա: Ժողովուրդը սպասում է վաղուց ու սրտատրոփ ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի նշանակմանը Տարածքային կառավարման նախարարի պաշտոնին: Աշոտյանն ու Ճշմարիտյանը ազատվելու են պաշտոններից ու նշանակվելու են ՀՅԴ-ականներ: Սա անթույլատրելի անարդարություն է ու ոչ կառուցողական, չէ որ մենք բազմամյա գեղեցիկ ավանդույթ ունենք միացնելու ու տարանջատելու: Օրինակ՝ առաջարկում եմ Աշոտյանին նշանակել Լուսավորության, Լեւոն Մկրտչյանին՝ Կրթության, Ճշմարիտյանին՝ ՀՀԿ հավատարիմ, Առեւտրի, ՀՅԴ մեր գործընկերոջը՝ Էկոնոմիկայի նախարարներ: Սա արդեն հավատարիմ կլինի այն իդեաներին, որոնք հնչեցին Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի հայտարարությանը՝ ոչ թե նախորդ, այլ այս տարվա: Մի երկու գյոզալ մարզպետ էլ է զոհաբերվելու: Առաջարկում եմ կիսել նաեւ մարզերը: Օրինակ՝ Արագածի եւ Ոտնի, Գեղարի ու Ունիքի մարզեր: Իհարկե, սա սուգուբո ՀՅԴ-ՀՀԿ փոխհարաբերության հարց է:Վերջին մասը շատ պերեդոզ էր»,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:
