«Փափուկ բարձի քաղաքականություն...»
«Մենք հավատում ենք վարչապետին, բայց սայլը տեղից չի շարժվում»,- Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուզանդի փողոցի նախկին բնակիչներից Կարինե Աղաբաբյանը: Բացառիկ գերակա հանրային շահի և հասարակության ու պետության կարիքների անվան տակ կառավարության որոշմամբ այդ տարածքը տրվել է «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ին, որն իբրև կառուցապատող 2007-2009 թթ. նախաձեռնեց 33-րդ թաղամասի մոտ 200 բնակիչների սեփական տների քանդման գործընթացը: Փոխարենը բնակիչներին խոստացել են առաջիկա 3 տարում իրենց տների տեղում կառուցվող բազմաբնակարան շենքերից համապատասխան բնակարաններ հատկացնել: «Անգամ համապատասխան պայմանագրեր կնքվեցին` իբրեւ երաշխիք այն բանի, որ բնակիչները դրսում չեն մնա: Բայց պարզվեց, որ անգամ իբրեւ փաստաթուղթ ծառայող պայմանագրերն անզոր են այն դեպքում, եթե կառուցապատողն իր պարտավորությունները չի կատարում` քանդված տների բնակիչներին թողնելով անօթևան: Այժմ 2016 թիվն է, իսկ կառուցապատողի ձեռք բերած տարածքում նորակառույցներն այդպես էլ չհայտնվեցին»,-նկատեց Կարինե Աղաբաբյանը: Բնակչուհին ահազանգում է՝ ստեղծված իրավիճակը լուծում չի գտնում, մինչդեռ իրենք պետության գերակա շահը կարևորել են անձնական շահից: «Մենք վստահում ենք, հավատում ենք մեր կառավարությունը, սակայն նրանք մեզ դուրս հանեցին մեր տներից ու մոռացան մեր գոյության մասին: Փափուկ բարձ դնելու քաղաքականությամբ են շարժվում և չեն հասկանում մեր վիճակը»,-եզրափակեց բողոքող բնակչուհին: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:
