«Պետությունն ուղղակի կանգնելու է սնանկության փաստի առջև»

«Փաստ» օրաթերթը գրում է. Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կառավարությունը պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը: Իսկ ի՞նչ ճակատագիր են ունեցել նախկին ծրագրերն ու պետական բյուջեները: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինչպես 2021թ. պետական բյուջեն, որն ընդունվել է 44-օրյա պատերազմից հետո, այնպես էլ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը որևէ կերպ չեն արտացոլում մեր երկրի ներկա խնդիրները և իրողությունները։

«ՀՀ պետական բյուջեն ուղղված չէ կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի իրականացմանը։ Չեն պահպանվում հարկաբյուջետային քաղաքականության տարրական կանոնները։

Այս վարքագիծը նշանակում է, որ վտանգում ենք պետական եկամուտների աճը, միաժամանակ ընթացիկ պարտավորությունների գծով ստանձնում ենք բավականին համարձակ պարտավորություններ, իսկ արդյունքում մի օր անհնար է լինելու ընթացիկ ծախսերի (կենսաթոշակներ, պետական հատվածի աշխատավարձ և այլն) սպասարկումը: Պետությունն ուղղակի կանգնելու է սնանկության փաստի առջև։ Սա կոչվում է պետական միջոցների փոշիացում, պետական հնարավորությունների սահմանափակում, մեկ բառով ասած՝ պետականակործան հանցագործություն»,ասում է Սարգսյանը՝ հավելելով, որ բացակայում են ոչ միայն իրական առաջնահերթությունները, այլև դրանց վերաբերյալ հստակ պատկերացումները։

«Հերթական անգամ ականատեսն ենք լինում ստի և կեղծիքի։ Կառավարությունը ներկայացնում է մեկ ծրագիր, իրագործում է ամբողջովին այլ գործողություն»,- նշեց Աուդիտորների պալատի նախագահը՝ հավելելով, որ ոչ մի սպասելիք չունի նաև նոր ծրագրից ու, առավել ևս, դրա արդյունքներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 254 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am