Րաֆֆու բոլոր հատորներն էլ կարդացել եմ.Սեյրան Սարոյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը,նդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի ստեղծմանը և պորտֆելների բաշխմանը նկատեց. «ՀՅԴ-ն առաջին օրվանից այս պետության կողքին է, ի՞նչ վատ է, թող վերցնեն պատասխանատվություն»: Հարցին, թե միաժամանակ ասում են, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է գեներալը արձագանքեց. «Ո՞վ է ասում նման բան, դրանք արդեն մուտիտներ են»: Ասում են՝ ՏԿԱԻՆ-ը բաժանում են հենց դաշնակներին պաշտոն տալու համար, ժամանակին երբ միավորեցին ասեցին բյուջեն խնայելու համար ենք անում դիտարկմանը` Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Դե երևի չարդարցրեց իրեն: Երևի փորձեին ինչ-որ օգուտ տան բյուջեին, օգուտ չտվեց: Որտեղ գուբերնատորները, որտեղ պաժառնիկները» Հարցին՝հիմա որ համագործակությունը չստացվի ՀՅԴ-ի հետ, նորից պետք է բաժանվե՞ք Սարոյանը նկատեց. «Այ մարդ, որ մարդ ու կնիկ պսակվում են, որ լավ չի ստացվում, բաժանվում են»: Գեներալին ամենաշատը դուր եկավ գիրք նվիրելու օրվան վերաբերվող հարցը . «Ես սաղ գրքերն էլ սիրում եմ:Րաֆֆու բոլոր հատորներն էլ կարդացել եմ»:
