Ապագա կառավարության կազմը հայտնի է

Հրապարակը գրում է. Ապագա կառավարության կազմն արդեն որոշակիանում է։ Կլինեն հիմնականում հին դեմքեր։ Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարար կնշանակվի, ինչպեսեւ գրել էինք, ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը։ Վաղարշակ Հարությունյանը կդառնա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Նախկին ԱԽՔ, այժմ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանն արտգործնախարար չի նշանակվի։ Այս պաշտոնը մնացել է Փաշինյանի կոկորդում, չի կարողանում սորոսական Գրիգորյանին նշանակել, քանի որ դա նշանակում է վերջնականապես փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, այլ անձ չի գտնում, ուստի որոշել են շարունակել Արարատ Միրզոյանին համոզելը, որ համաձայնի գնալ ԱԳՆ՝ ե՛ւ Միրզոյանից կպրծնեն, ե՛ւ ԱԳՆ-ից։

Փաշինյանն ուզում է ազատվել նաեւ հարմարվողական Ատոմ Ջանջուղազյանից, սակայն ֆինանսների նախարարի թեկնածու չեն գտնում։ Ինքը՝ Ջանջուղազյանը, խուսանավեց եւ մեր հարցին ի պատասխան ասաց, որ կոռեկտ չէ իր մնալ-չմնալու մասին հարց տալը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը կվերանշանակվեն։ Արդարադատության նախարար կդառնա փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, ով ամիսներ առաջ ԱԺ-ից տեղափոխվեց գործադիր եւ նախօրեին Հ1-ի եթերում էր։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծես ՊԵԿ է վերադառնում, որտեղ աշխատել է 2018-19 թթ․՝ ՊԵԿ նախագահի տեղակալ է եղել։ Փոխվարչապետ կվերանշանակվի Մհեր Գրիգորյանը, մյուս փոխվարչապետը կլինի Սուրեն Պապիկյանը, ում ենթակայությանը կհանձնվեն մարզպետարանները, տարածքային կառավարման նախարարությանը ենթակա գրեթե բոլոր ոլորտները։ Նաեւ այդ պատճառով Ռոմանոս Պետրոսյանը, ով փոխարինելու էր Պապիկյանին, հակված չէ ղեկավարել գլխատված նախարարությունը՝ հնարավոր է նոր ՆԳ նախարարությունը ղեկավարի։

 

դիտվել է 905 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am