ՄԱԿ-ի նախկին քարտուղարը ջանքեր է գործադրել՝ հակազդելու Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության դեմ բռնությանը
Օրեր առաջ 93 տարեկանում մահացած, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալին մեծ ջանքել է գործադրել Լեռնային Ղարաբաղում տեւական խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Ամերիկայի հայկական համագումարը: «Հայերը միշտ երախտապարտ կլինեն նրա աշխատանքի համար եւ կհիշեն, թե ինչպես նա դիվանագիտական միջոցներ ձեռնարկեց՝ հակազդելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի դեմ ուղղված բռնությանը» - հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Հայտարարությունում նշվում է, որ 1992 թ. մարտին Բուտրոս Ղալին որպես միջնորդ Լեռնային Ղարաբաղ է ուղարկել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Սայրուս Վենսին: Սա ՄԱԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում առաջին պաշտոնական քայլն էր: Դրանից երկու շաբաթ անց Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ: Բուտրոս Ղալին այն ժամանակ պարզաբանել էր, որ ինքն ուղարկում է իր բանագնացին տարածաշրջանի մասին տեղեկություններ հավաքելու, ոչ թե փորձում է իր վրա վերցնել ԵԱՀԽ միջնորդական ջանքերը: «Խնդրում ենք համոզված լինել, որ պարոն Վենսին ԼՂ ուղարկելու նպատակը փաստահավաք առաքելությունն է, որը կլրացնի խաղաղության որոնման ջանքերը»,-ասել է Բուտրոս-Ղալին ու հավելել. «Գերեզմանային իրավիճակն այդ տարածաշրջանում ստիպում է մեկտեղել ջանքերը, կանխել հետագա բռնությունը եւ խնդրի խաղաղ լուծման պայմաններ ստեղծել»: Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման հարցում Բուտրոս Ղալիի ջանքերին, Համագումարը հույս է հայտնել, որ նրա նվիրումը կոգեշնչի է նոր ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման փակուղային իրավիճակից դուրս գալու համար:
