Գուրգենի սպանությունից 12 տարի անց
Գուրգեն Մարգարյան (1978 թ. սեպտեմբերի 26 - 2004թ. փետրվարի 19), հայ լեյտենանտ։ Սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում։ Թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Մարգարյանը ծնվել է Երևանում։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվում է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո մնում է զինված ուժերում և դառնում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպա։ 2004 թվականի փետրվար ամսին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվում ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում։ Փետրվարի վաղ առավոտյան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է Մարգարյանին, հասցնելով 16 կացնի հարված դեմքին։ Նախադեպը չունեցող գազանային սպանությունը կատարվել էր Եվրոպայի կենտրոնում, որտեղ 2 սպաները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներ էին անցնում։ Հունգարիան մարդասպանին ցմահ ազատազրկման դատապարտեց, որից 30 տարին՝ առանց համաներման իրավունքի։ Դատավճիռը կայացվել էր 2006թ., ապրիլի 3-ին։
