Մեջլիսի հայ պատգամավորը ներողություն է ակնկալում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը երեկ «ՀԺ»-ի խնդրանքով մեկնաբանել է ԵԽԽՎ-ում իր եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաեւ անդրադարձել է ԵԽԽՎ-ում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին իր քվեարկությանը: Հիշեցնենք, Եսայանը կողմ էր քվեարկել այդ զեկույցին, որից հետո Նաիրա Զոհրաբյանը հենց ԵԽԽՎ նիստերի դահլիճում նրան մի քանի քաղցր խոսք էր ասել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակությունը բողոք է ներկայացրել Զոհրաբյանի դեմ, եւ այն կարող է ընթացք ստանալ: «Նաիրա Զոհրաբյանը ինձ հայհոյեց եւ սպառնաց։ Մեր պատվիրակությունը գանգատ ներկայացրեց նախագահությանը։ Տեղեկացրեցին արածների մասին։ Պատժամիջոցներ պետք է գործադրվեն իր դեմ: Նաիրա Զոհրաբյանը պիտի զգուշացվի: Մեզ հայտնեցին, որ ապրիլին՝ ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում նա կարող է ներողություն խնդրել»,- տեղի ունեցածն այսպես է ներկայացնում Եսայանը։ Վերջինիս կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավոր Զոհրաբյանը անվայելուչ պահվածք ունի, ինչը Հայաստանի պետականությանն անվայել է:Ինչ վերաբերվում է ադրբեջանամետ բանաձեւին իր կողմ քվեարկելուն, ապա, Եսայանի կարծիքով, այդ բանաձեւն ունի մարդասիրական բնույթ: «Ես քվեարկել եմ՝ հետեւելով իմ խղճի ձայնին։ Այնտեղ ընդունված զեկույցը ունի մարդասիրական բնույթ։ Ես պարտավոր չեմ հաշիվ տալ իմ քվեարկության համար: Որեւէ անձից ազգային պատկանելության հիման վրա վերաբերմունք ակնկալելը ցեղապաշտություն է։ Ես Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր եմ ու սխալ եմ համարում նման ակնկալությունները։ Ես այդ քվեն չեմ տվել Թուրքիայի պատվիրակության անդամներից մեկը լինելու պատճառով, այլ քվեարկել եմ իմ ազատ կամքով»,- հայտարարում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը։ Երեկ, երբ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է ասել Եսայանին, նա ասաց. «Եթե Մարգար Եսայանը թույլ է տվել իրեն՝ այդքան անկեղծանալ, կարող եք իրեն հարցնել, թե ինչ եմ ասել ես: Ես որեւէ պարտավորություն չունեմ նշյալ հարցի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու»: Մեր հարցին՝ Մարգար Եսայանը բողոք է գրել ու ներողություն է ակնկալում, նրանից ներողություն կխնդրե՞ք, Զոհրաբյանը պատասխանեց. «Մարգար Եսայանը նույնիսկ իր ամենաերկնագույն երազում չի կարող ակնկալել եւ տեսնել, որ ես իրենից ներողություն խնդրեմ, իսկ որ ինքը բողոք է գրել, դա արդեն իսկ ակնհայտ է թուրքական պատվիրակության եւ ԵԽԽՎ թուրք լոբբիստ նախագահի գործողություններից»: Անդրադառնալով Եսայանի հայտարարությանը, որ Ուոլթերի բանաձեւն ունի մարդասիրական բնույթ, Զոհրաբյանն ասաց. «Եթե Ղարաբաղը Ադրբեջանի տարածք համարելը, եթե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը արհամարհելը, այնտեղի ժողովրդի ազատության իրավունքի վրա թքած ունենալը  Եսայանը համարում է մարդասիրություն, ուրեմն ես պատրաստ եմ ապրիլյան նստաշրջանում Մարգար Եսայանին ասել այն, ինչ ասել եմ հունվարյան նստաշրջանում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Խավարման կարգը Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը Մեկ զոհ, հինգ վիրավոր․ վթար է տեղի ունեցել Չարենցավան-Ֆանտան ճանապարհին Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. Հետք Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ» Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ» «Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ» Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից. «Հրապարակ» Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am