Դաշնակցության երեսից զրկվեց պաշտոնից. «Հրապարակ»

Արդեն գրել ենք, որ նախարարական և մարզպետական պաշտոններին զուգահեռ, ՀՅԴ-ին նաև փոխնախարարների պաշտոններ կտան։ ՀՅԴ-ն ցանկանում է արդարադատության, գյուղնախի, սոցապի, բնապահպանության և ֆինանսների փոխնախարարների պաշտոնները։ Ասում են՝ կունենա 7 փոխնախարար։ Տեղեկություններ կան, որ Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին է ցանկություն հայտնել մեկ դաշնակցական փոխնախարար ունենալ, որովհետև էկոնոմիկայի նախարարության աշխատակազմը թույլ է։ Արա Նռանյանի հարցում էլ երկմտում են՝ ֆիննախ, թե՝ տնտեսական ինտեգրման նախարար Վաչե Գաբրիելյանի տեղակալ, որի հետ Նռանյանն աշխատանքային փորձ ունի՝ ԵՏՄ-ից։   Երեկ Դաշնակցության երեսից պաշտոնից զրկվեց քաղշին անկուսակցական երկարամյա փոխնախարար Ռուզաննա Ալավերդյանը, որն այդ պաշտոնին է մոտ 16 տարի։ Երեկ նա մեզ չասաց, թե որն է աշխատանքից ազատվելու պատճառը, չցանկացավ խոսել դրա մասին։ Հնչեցված հարցերին մեկ պատասխան տվեց։ «Ես չգիտեմ, տեղյակ չեմ»։ Երեկոյան տեղեկացանք, որ Ալավերդյանին նշանակել են նախարար Նարեկ Սարգսյանի խորհրդական։ Ի դեպ, քաղշինում փոխնախարար է նաև Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, որը գնումների գործակալության նախկին պետն էր և հեռացվեց Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, երբ Վերահսկիչ պալատը պետգնումների ոլորտում 2007-08 թթ. ուսումնասիրությունների արդյունքում պարզել էր, որ 230 մլն. դրամ «քամուն է տրվել»»,–գրում է թերթը։  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Խավարման կարգը Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը Մեկ զոհ, հինգ վիրավոր․ վթար է տեղի ունեցել Չարենցավան-Ֆանտան ճանապարհին Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. Հետք Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ» Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ» «Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ» Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից. «Հրապարակ» Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am