ՀԱԿ-ը ֆիասկո է ապրում. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակացական, ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր, նախագահի հայտնի ելույթի հետ կապված դրույթներ, ինչպես նաեւ ՀՅԴ-ի հետ համագործակցության հուշագիրը: Լրագրողները Շարմազանովին խնդրեցին արձագանքել ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե բնական է, որ ՀՀԿ-ն երկար է մտածում ՀՅԴ-ի հետ համագործակցելուց առաջ, որովհետեւ այն ուժերը, որոնք համագործակցում են ՀՅԴ-ի հետ, դատապարտված են: Շարմազանովը նախ հիշատակեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որում նա ուժերի համագործակցությունը, որում մասնակից էր նաեւ ՀՅԴ-ն, անվանել էր «հրաշալի քառյակ»: «Հիմա քանի որ իրենք ֆիասկո են ապրել, Դաշնակցությունը չէ մեղավորը: Ճիշտ կլինի, որ Զուրաբյանն իր ուժի ֆիասկոյի մեղավոր տեսնի ոչ Դաշնակցությանը, այլ իր քաղաքական ուժին»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
