Հայտնի է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի անվանումը
ՀՀԿ ԳՄ նիստի ընթացում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, այդ թվում նաև մտքերն են փոխանակվել ՀՀԿ_ՀՅԴ համագործակցության վերաբերյալ,- այս մասին լրագրողների հետ ճեպազրուցի ընթացքում հայտնել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ-ՀՅԴ հուշագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ այն կկոչվի «Քաղաքական համագործակցության հուշագիր ՀՀԿ-ՀՅԴ-ի միջև» անվամբ:
Նրա խոսքով, այսօր ԳՄ նիստում քննարկվել են ներքաղաքական հարցեր։ «ԳՄ անդամները քննարկել են քաղաքական համաձայնության հետ կապված հիմնական կետերը։ Այս շաբաթվա ընթացքում կքննարկվեն այդ կետերը, իսկ մյուս շաբաթ կլինի վերջնական հուշագիրը կլինի եւ կունենանք համաձայնություն»,- ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ հուշագիրը ստորագրվելու է։
