Հուշագիրը` հաջորդ շաբաթ
ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների միջեւ կոալիցիայի հուշագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 18-ին ՀՀԿ ԳՄ նիսից հետո ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով, այսօր ԳՄ նիստում քննարկվել են ներքաղաքական հարցեր։ «ԳՄ անդամները քննարկել են քաղաքական համաձայնության հետ կապված հիմնական կետերը։ Այս շաբաթվա ընթացքում կքննարկվեն այդ կետերը, իսկ մյուս շաբաթ կլինի վերջնական հուշագիրը կլինի եւ կունենանք համաձայնություն»,- ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ հուշագիրը ստորագրվելու է։ Մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունները ստեղծվելիք կոալիցիայի եւ ՀՅԴ-ի վերաբերյալ՝ Շարմազանովն ասել է. «Սենսացիա չի լինի, եթե չհամաձայնվեմ ՀԱԿ խմբակցության ղեկավարի հետ, թե համագործակցության, թե ՀՅԴ-ի, թե նախագահի ելույթի մասով։ Պարոն Զուրաբյանի մոտ խոսել է իր քաղաքական ուժի ֆիասկոն։ ՀՅԴ-ն մեղավոր չէ, որ ՀԱԿ-ը նման անբարենպաստ վիճակում է»։
