Հայաստանը կանգնած է կառավարման լուրջ ճգնաժամի առաջ, իսկ առջևում արտահերթ ընտրություններ են

Փաստը գրում է. «Հետպատերազմյան իրականությունը բավական զգայուն իրավիճակ է ստեղծել։ Պարտության էմոցիոնալ հետևանքները շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ ներքաղաքական զարգացումներում։ Միևնույն ժամանակ, Հայաստանը կանգնած է կառավարման լուրջ ճգնաժամի առաջ։ Իսկ առջևում արտահերթ ընտրություններ են։ Շատերի կարծիքով, ավելի իդեալական կլիներ, որ ձևավորվեր ժամանակավոր կառավարություն, և միայն իրավիճակի կայունացումից հետո ընտրություններ տեղի ունենային, սակայն ունենք այն, ինչ ունենք։

Ավելին` ոչ ավել-ոչ պակաս, 27 կուսակցություն է մասնակցության հայտ ներկայացրել։ Սակայն մի կարևոր առանձնահատկություն պետք է հաշվի առնել, որ ընտրություններին 20 օր է մնացել, իսկ հանրության դեռևս չկողմնորոշված հատվածը բավականին մեծ է, ու այդ մարդկանց վստահությանն արժանանալու համար ներքաղաքական դաշտում ակտիվ պայքար է ընթանում։ Քանի որ իշխանությունները կոնկրետ ծրագրային ասելիք չունեն, ոչ մի խոստում չեն կատարել, գաղափարներ բացարձակ չունեն, երկիրը ավերել են, ձախողել են բոլոր ոլորտներում, այդ իսկ պատճառով փորձում են կրկին գործի դնել քաղաքական մանիպուլյացիաների և ատելության բորբոքման «գործիքը»։ Մյուս կողմից՝ այսօրվա իշխող ուժը ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ընդհանրապես փաստացի միայնակ է մնացել, քանի որ խորհրդարան անցնելու հնարավորություն ունեցող անխտիր բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ բացառում են Փաշինյանի հետ որևէ քաղաքական համագործակցության ձևաչափ։

Այսինքն, ինչպես առիթ ունեցել ենք արձանագրելու, «կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափն այլևս իրականություն է, ինչը նշանակում է, որ Նիկոլի պարտությունը փաստացի երաշխավորված է։ Իհարկե, կան նաև քաղաքական միավորներ, որոնք Նիկոլի հետ համագործակցությունը բացառելու հետ կապված հայտարարություն չեն արել։ Ավելին, որոշները նույնիսկ հենց այդ նպատակով էլ նետվել են դաշտ: Ճիշտ է, դրանք բոլորն էլ նույնիսկ 1 տոկոս ստանալու շանս չունեն, սակայն գոնե ընտրողների համար անհրաժեշտ է հասկանալ՝ ով ով է: Փաստացի ստացվում է, որ Նիկոլի հետ համագործակցության բացառման կամ չբացառման մասին որևէ քաղաքական ուժի դիրքորոշումը յուրատեսակ «լակմուսի» թղթի նշանակություն ունի: Նիկոլի ու նրա ուժի հետ կոալիցիա կազմելը բացառելու մասին հայտարարություն չանողներին կարելի է բաժանել երկու խմբի. մի խումբը նրանք են, որոնք բոլորի համար ակնհայտ «նիկոլական պրոյեկտ են», ու նրանց քաղաքական պայքարի ողջ էությունը լինելու է իշխանական ջրաղացին ջուր լցնելը, երկրորդ խումբը՝ երբ պարզապես «ոչինչ չեն բացառում»։

Առաջինների հարցը պարզ է, դրանց հանրությունը արդեն որակել է որպես ՔՊ-ի կլոններ: Սակայն, անկախ նրանից, որ խմբի մասին է խոսքը, ցանկացած պարագայում, եթե չես բացառում Նիկոլի հետ համագործակցությունը, ուրեմն պարզապես թելում ես Նիկոլի թելը, մանիպուլացնում ես հասարակությունը, մի խոսքով՝ նիկոլություն ես անում։ Մյուս կողմից՝ իշխանությունների կողմից ուշագրավ ինդիկատոր է իրական ընդդիմադիր հատվածին թիրախավորելու հանգամանքը։ Նորից նշենք՝ վերը նշված 2-3 «միավորների» դեպքում ամեն ինչ հստակ ու պարզ է. նրանք չեն կարող ազնիվ ընտրարշավ անցկացնել, նրանք երկու խնդիր ունեն՝ ամենժամյա ռեժիմով թիրախավորել իրական ընդդիմությանը, անընդհատ շահարկել «նախկինների» թեման, մի խոսքով՝ հնարավոր ու անհնար մեթոդներով պայքարել Նիկոլի վերարտադրության համար, քանզի Նիկոլի իշխանավարումը ձեռնտու է հենց այդ՝ առավելապես արևմտյան ֆինանսավորում ունեցող ու արևմտյան շահերն առաջ մղող ուժերին, որոնց ձեռնտու չէ ազգային, հայրենասեր, պետականամետ ուժերի՝ իշխանության գալը:

Բայց բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ընտրարշավի ժամանակ «ձեռքի հետ» քննադատելով այս իշխանություններին՝ կթիրախավորեն ընդդիմադիր ուժերին ու կշահարկեն «նախկինների» թեման, լիարժեք կտեղավորվեն վերը նշված ուժերի շարքում: Այսօր, վերոշարադրյալ ուժերից զատ, մնացյալին պետք է մտահոգեն առաջին հերթին երկրի շահերը, պետք է բոլոր ուժերը գործադրեն, որ այս իշխանությունների պառակտիչ գործողությունները որևէ արդյունք չունենան։ Ըստ այդմ, անհրաժեշտ է հստակ կարմիր գիծ անցկացնել իրական ընդդիմության և կեղծ ընդդիմության միջև։

Իսկ դրա համար պահանջվող քայլերից մեկն էլ այն է, որ երկրի ապագայով մտահոգ իրական ընդդիմադիր ուժերը քարոզչական դաշտում միավորեն իրենց ողջ ներուժը երկիրը Նիկոլի իշխանությունից ազատելու համար, քանի որ այն վաղուց արդեն Հայաստանի գլխին պատուհասի է վերածվել։ Այսինքն, այս ընտրությունների հիմնական թեզը բոլորի համար մեկը պետք է լինի՝ կա՛մ դու պայքարում ես Նիկոլից Հայաստանն ու հայ ժողովրդին ազատելու համար, կա՛մ նպաստում ես Հայաստանի վերջնական կործանմանը: Այլ ճանապարհ չկա...»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am