Հրապարակ օրաթերթը գրում է. Երեք նախագահների դաշինքով ընտրություններին մասնակցելու Լեւոն Տեր-Պետրոսյանի կառուցողական առաջարկը թեեւ մերժվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից, սակայն հենց նրանց շահերից է բխում, որ ՀՀ առաջին նախագահը մասնակցի ընտրապայքարին՝ դառնալով ընտրությունների այլընտրանք՝ իշխանության եւ նախկինների արանքում։ Մանավանդ, որ երրորդ ուժի տեղի հավակնորդները շատ են, եւ եթե Տեր-Պետրոսյանը չմասնակցի, ապա այդ տեղը կարող են զբաղեցնել «Լուսավոր Հայաստանը», «Սասնա ծռերը», անգամ Արման Բաբաջանյանն ու Արամ Սարգսյանը։
Մեր տեղեկություններով, ըստ անկախ սոցիոլոգիական գաղտնի հարցումների՝ Սյունիքի «ողջույններից» հետո Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը մոտ 4 կետով անկում է գրանցել։ Բայց այնպես չէ, որ դա մեխանիկորեն գումարվել է սեւերի օգտին։ Հերթական հիասթափվածների բանակը, որպես կանոն, միանում է ընտրություններին չմասնակցողների բանակին։ Իսկ որքան ցածր լինի մասնակցության շեմը, այնքան կմեծանա իշխանությունների՝ հաղթելու հավանականությունը։ Իսկ չմասնակցելու մտադրություն ունեցողներն արդեն մոտ 60 տոկոս են կազմում։
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը