Պենտագոնը նախազգուշացնում է Ռուսաստանին ու Իրանին
Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հանգեցնում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի ձգձգման: Նման կարծիք է հայտնել Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը: «Ո՞ւր է տանում այդ ռազմավարությունը: Այն տանում է Սիրիայում քաղաքացիական պատերազմի շարունակման, իսկ դա Ռուսաստանի շահերից չի բխում: Ես ուղիղ եմ ասում օվկիանոսից այն կողմ գտնվող մեր գործընկերներին, այստեղ չեն կարող լինել «գլուխ պահողներ», քանի որ արդյունքում մենք կշահենք ու մենք կհիշենք, թե ով է օգնել, իսկ ով՝ ոչ: Մենք ոչ ոքի լավություն չենք անում ու ոչ ոքի չենք խնդրում լավություն անել, սակայն մարդիկ պետք է գործեն՝ թիրախ ունենալով երկարաժամկետ հեռանկար, ու մենք կհիշենք, թե ով ինչ է արել: Ռուսաստանը հենց սկզբից չի գործում, ինչպես հարկն է: Ռուսաստանը չի անում այն, ինչի մասին հայտարարել է ու չի անում այն, ինչ կլիներ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նրա շահերի շրջանակում»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը:
