Տարածքային կառավարման նախարարության պորտֆելը կհանձնվի ՀՅԴին
ՀՀ կառավարությունը փետրվարի 18ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես, նոր որոշմամբ տարանջատվեցին արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտները: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքական համագործակցության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ստեղծել առանձին Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարություններ: Դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն` ՀՀԿՀՅԴ համագործակցության արդյունքում արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտների տարաջատվելուց հետո Տարածքային կառավարման նախարարության պորտֆելը կհանձնվի ՀՅԴին. նախարար կնշանակվի ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը:
