«Երկու ամիս առաջ ինքն է ահաբեկել ժողովրդին...» /տեսանյութ/
«Ոչ գեղեցիկ, դատարկ, ոչինչ չասող ճամարտակություններ, մարդու կողմից, ով խոսում է ժողովրդավարական ազատ եւ արդար ընտրությունների մասին, այն բանից հետո, երբ երկու ամիս առաջ ինքն է ահաբեկել ժողովրդին` պարտադրելով իր կամքը»,- երեկ հրավիրված ասուլիսին՝ անդրադառնալով փետրվարի 12-ին հնչած նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Որեւէ նոր գաղափար չկար, դա անօգնականության մասին ելույթ էր: Ոչ մի կոնկրետ ծրագիր, առաջարկ, չկար: Իսկ դուք այլ բա՞ն էիք սպասում»,- ընդգծեց Զուրաբյանը: ՀԱԿ անդամը դիտարկումներ արեց հնչած ելույթի արտաքին քաղաքականության մասով. «Թուրքիան եւ Ադրբեջանը անանցանելի ճահիճ է համարում այն մարդն, ով մի քանի տարի առաջ նախաձեռնել է ցյուրիխյան ուրացումը`ուրանալով ցեղասպանությունը»: Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության ներկայիս սցենարին` Լևոն Զուրաբյանը հորդորեց ՀՀԿ-ին հիշել Դաշնակցության պատմությունը: Նրա խոսքով, եթե նայում են պատմությանն, ապա ակնհայտ է, որ այն ուժերը, որոնք համագործակցել են ՀՀԿ-ի հետ, կործանվել են: «Դաշնակցությունը բազմամյա կուսակցություն է և պատմություն շատ է տեսել: Այդ պատմությունը ցույց է տվել, որ նրանց հետ համագործակցել են այնպիսի ուժեր, որոնք մարդկության պատմության մեջ կործանարար են եղել: Նրանց առաջին համագործակցություններից մեկը երիտթուրքերի հետ էր, քանի որ դաշնակներն օգնեցին իշխանության գալ նրանց: Դաշնակները համագործակցեցին նացիստական Գերմանիայի հետ, որի արդյունքները բոլորին հայտնի է՝ նրանք նունյպես կործանվել են: Միգուցե ՀՀԿ-ի հետ դաշինք կնքելով է, որ կգա Հանրապետականի վերջը: Եթե ինձ ասեք, որ մենք Քառյակի ժամանակ համագործակցում էինք նրանց հետ, ապա հակադարձեմ, որ Քառյակը չի եղել դաշինք, դա եղել է խորհրդարանական համագործակցություն որոշ պահանջների իրագործման շուրջ, իսկ Եռյակը դաշինք էր»,- նկատեց Զուրաբյանը: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:
