Ինչ ելք ստացավ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ ընթացող դատական նիստը հետաձգվել է։
Պաշտպանի խոսքով` Վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է փոխանցվել և այս պահին դեռ դատարան չի հասել: Քանի որ դատարանը որոշ բողոքներ չէր ստացել, բնականաբար, հնարավոր չէր, որ նիստն ընթանար:
Գագիկ Ծառուկյանի գործով պաշտպանների և դատախազության բողոքների քննությունը վերանշանակվել է հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին:
