2018թ. Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու ավելի օրինական հիմքեր կային, քան այսօր Ծառուկյանին. Գևորգ Կոստանյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող փաստացի քրեական հետապնդումն ապօրինի է և հակասահմանադրական։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ ներկա պահին չկա որևէ իրավական հիմք Ծառուկյանին ձերբակալելու, և եթե ԱԱԾ–ն գնա այդ քայլին, ապա այդ որոշումը կլինի ապօրինի։

«Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անձին ձերբակալելու հիմքերը որևէ առնչություն չունեն ԱԺ պատգամավորին ձերբակալելու հիմքերի հետ, քանի որ դրանք տրամաբանորեն տարբեր են։ Սահմանադրությամբ՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն, առանց Ազգային ժողովի համաձայնության, չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Գագիկ Ծառուկյանին առնչվող ենթադրյալ հանցագործությունը կատարվել է շատ ավելի վաղ և ամենամեծ ցանկության դեպքում անգամ նրան չեն կարող ձերբակալել, սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում իրականացվող քրեական արդարադատությունը որևէ կապ չունի քրեական իրավունքի հետ, նման ապօրինություն հնարավոր է»,–հայտարարեց նախկին գլխավոր դատախազը։

Գևորգ Կոստանյանի խոսքով՝ ապօրինություն կդիտվի այն, եթե գլխավոր դատախազը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով միջնորդություն ներկայացնի ԱԺ։

Նախկին դատախազի կարծիքով՝ 2018թ. ապրիլին, այն ժամանակ դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և ևս երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար ԱԺ միջնորդություն ներկայացնելու համար ավելի շատ օրինական հիմքեր կային, քան այսօր՝ Ծառուկյանի պարագայում։

«Այն ժամանակ երեք պատգամավորները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեցին ապօրինի հանրահավաքներ կազմակերպելու համար՝ հենց հանրահավաքի վայրից, այսինքն՝ ենթադրյալ հանցանք կատարելու պահին, մինչդեռ Գագիկ Ծառուկյանի դեպքում օրենքի այդ դրույթն ընդհանրապես կիրառելի չէ»,–ասաց նա։

Հարցին, արդյոք չի՞ փոշմանել Արթուր Դավթյանին գլխավոր դատախազի պաշտոնում իրեն փոխարինող «դարձնելու» համար, Գևորգ Կոստանյանն արձագանքեց։

«Ես շատ ցավում եմ, որ դատախազությունն, ըստ էության, կիրառում է այնպիսի գործելաոճ, որը հարիր չէ ո՛չ իրավական երկրին, ո՛չ էլ մասնագիտական էթիկային, իսկ հարցի բարոյական կողմին կանդրադառնամ հետագայում»։

Հարցին, արդյոք ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ունի բավարար փորձ և կշիռ քրեական հետապնդման ենթարկելու Հայաստանի ամենամեծ քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդին, Գևորգ Կոստանյանը պատասխանեց.

«Ես չեմ ցանկանում անձնավորված դիրքորոշում հայտնել։ Գործողությունների հաջորդականությունը ցույց կտա՝ ԱԱԾ–ն օրինականության պաշտպան հանդիսանու՞մ է, թե՞ ոչ, սակայն փաստն այն է, որ այս պահին ԲՀԿ ղեկավարի նկատմամբ իրականցվող փաստացի քրեական հետապնդումը հակաիրավական և հակասահմանադրական է»։

Ի դեպ՝ Արգիշտի Քյարամյանը սկսել է աշխատել դատախազության համակարգում հենց Գևորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազ եղած ժամանակահատվածում։

Անդրադառնալով հարցին, թե ներկա իրադարձություններն ինչպե՞ս կազդեն Հայաստանի միջազգային վարկանիշի վրա՝ հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհը պայքարում է համավարակի դեմ՝ հնարավորինս փորձելով ապահովել ներքին կայունություն, Գևորգ Կոստանյանը պատասխանեց.

«Տպավորություն է, որ այսօրվա իշխանություններն ընդհանրապես չեն մտածում Հայաստանի միջազգային վարկի մասին, իմ համոզմամբ ներկայումս իշխանություններն անում են հնարավորինս ամեն բան, որպեսզի Հայաստանի իրավական վարկն ընկնի հատկապես միջազգային իրավական հաստատությունների աչքում, քանի որ այն իրավական մոտեցումները, որոնք ցուցաբերում են ներկայիս իշխանությունները, որևէ առնչություն չունեն իրավունքի հետ»։

Ամփոփելով Կոստանյանը փաստեց, որ ներկայիս իշխանությունները արդարադատության համակարգն օգտագործում են անարդարության համար։

դիտվել է 922 անգամ
Լրահոս
Գեղամ Մանուկյանը ներողություն խնդրեց․ Երբ Արման Եղոյանը ծնված չէր, Դաշնակցությունը կար (video) Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան (video) ՀԴԿ-ն պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել Արման Եղոյանի «առերեւույթ ֆաշիստական գնահատականների» կապակցությամբ Արա Զոհրաբյանը նշանակվել է Ու՞մ երեխանրի հաշվին եք ասում՝ գազը թող թանկանա․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին (video) Մայր բուհի դեմ գրոհ է․ նախկինում դատված Սուրեն Պապիկյանին էլ կարգեցիք․․․ Էդգար Ղազարյան (video) Լա՛վ լսեք՝ վախենում եք․ Մարիաննա Ղահրամանյանը՝ ՔՊ-ին (video) #ՈՒՂԻՂ․ Հաջիևի «կրակոցն» ու Նիկոլի «խալաթը»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչ էր խոսում Նարեկ Կարապետյանը Սասուն Միքայելյանի հետ․ Նարեկ Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին Իրանը հայտնել է վերջին օրերի ընթացքում ամերիկյան չորրորդ ԱԹՍ-ն խոցելու մասին Ադրբեջանից Հայաստան արտահանվել են 17,6 մլն դոլարի ապրանքներ Трамп. Россия и Украина договорились не бить по энергетике друг друга Польша и Россия обменялись заявлениями о том, кто победил бы в случае их войны. Պարոն Եղոյան, եթե օգնության կարիք ունեք,«Մագնի B6-ը» օգնում. տիկին Գալյան, մուննաթ գալով չի (video) Էս հարթակից «տափակ» արտահայտությունն եք ձեզ թույլ տալիս․ Տիգրան Աբրահամյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Տիկին Բաղդասարյան, միշտ չէ, բայց էս մասը ճիշտ եք ասում․ Արթուր Խաչատրյան (video) Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Աբրահամյանը ասել է՝ «շաքարավազի գործը Ալեքսանյանի բիզնեսն է» «Էդգար Ղազարյանը Սահմանադրությունը ձեռքին դաս է տալիս ՔՊ-ականներին ու Սրբուհի Գալյանին» (video) Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով․ Դանիելյան Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է Էսքան հակահայ ո՞նց կարելի է լինել. ընդդիմադիրը ցույց տվեց Եղոյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան (video) Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Սպարտան ժամանել է Երևան լուրջ կորուստներով՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am