Նիկոլ Փաշինյանի սիրելի օլիգարխը տիրացել է ծաղկի շուկային
Հայտնի է, որ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը, կամ այլ կերպ ասած՝ հին ստադիոնը ոչ վաղ անցյալում ծաղկի մեծածախ շուկա էր նաեւ, շաբաթ-կիրակի օրերին ծաղկավաճառները վարձակալությամբ տաղավարներ էին տնօրինում եւ իրականացնում ծաղկի վաճառք: Այս բիզնեսը պատկանում էր ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանին: Մեր տեղեկություններով` իշխանության սիրելի հայտնի օլիգարխներից մեկը հասել է նրան, որ հիմա ծաղկի մեծածախ շուկան տեղափոխվել է Չարբախ, եւ ինքն է տնօրինում այդ բիզնեսը, բնականաբար, Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանի հետ:
