Ալիևը հաստատ մոռացել է, որ պատերազմի տարիներին իր նախորդները՝ Էլչիբեյից մինչև Հեյդար Ալիև, խոստանում էին իրենց ոտքերը թրջել Սևանում ու մտնել Երևան.Վիտալի Բալասանյան


Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին իմ գլխավորած քաղաքական թիմը ներկայացրեց մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման և տնտեսության զարգացման ծրագրերը։
Ես և «Արդարություն» կուսակցությունն ընդգծված այլընտրանք էինք վերարտադրվող իշխանությանը։ Համոզված էինք, որ մեզ ինքնուրույն և բացառապես ժողովրդից ստացած մանդատով նախագահ է պետք՝ Հայաստանի և Արցախի շահերն արդյունավետորեն պաշտպանելու և մեզանում արդարություն հաստատելու համար։ Սակայն ընտրությունների արդյունքներն այլ տեսք ունեցան։ Նախագահի թեկնածու առաջադրված և ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ մասի ստեղծած արհեստական աղմուկը, ընդդիմադիր դաշտից ձայներ փախցնելու արատավոր մարտավարությունը, ինչպես նաև արտաքին միջամտությունը հնարավորություն չտվեցին ընտրողին ռացիոնալ որոշում կայացնել։ Իր բացասական դերակատարումն ունեցավ նաև նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգը։ Արդյունքում անհասկանալի գաղափարական հենքով իշխանություն։

Հարգելի՛ ընտրողներ

Մենք ընտրություններին մասնակցեցինք «Հաղթանակը չի՛ վաճառվում» կարգախոսով։ Կարգախոսն այդ երկու ենթատեքստ ուներ։
Դա ուղերձ էր այն մասին, որ Արցախյան պատերազմում մեր ձեռքբերումները չեն զիջվելու։ Անկախ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մեր խնդիրն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է և մեր երկրի անվտանգության ապահովումը՝ սահմանադրորեն ամրագրված տարածքով։
Մեր կարգախոսի մյուս բաղադրիչը վերաբերում էր ներքին կյանքին։ Մենք դրանով ընտրողին խոստանում էինք, որ իր տված քվեն ներքաղաքական քստմնելի առևտրի առարկա չի դառնալու և պաշտոնի հետ չի փոխանակվելու։ Համոզված էինք, որ մեր հիմնական մրցակիցների պարագայում ճիշտ հակառակն է և կյանքն ապացուցեց, որ մենք ճիշտ էինք։
Հայտնի նշանակումները եկան ապացուցելու մեր ասածներն առ այն, որ ընտրությունները ոմանց համար քվեագողության և առևտրի հնարավորություն է՝ արցախցու թիկունքում և հայության շահերի հաշվին։ Վտանգավորն այն է, որ տեղի ունեցած առևտուրը աշխարհաքաղաքական հստակ բաղադրիչ ունի և ուղղված է Արցախի շահերի դեմ։ Այդ առևտուրը տեղի է ունեցել ոչ առանց արտաքին խաղացողների մասնակցության, ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու մեզ։
Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են։ Իրար հայհոյող, իրար մահացու մեղքերի մեջ մեղադրող սուբյեկտներն արտաքին միջամտության ու ներքին «բազառի» արդյունքում հայտնվեցին իրար կողք-կողքի։ Ավելի ճիշտ՝ նրանք երբեք էլ իրարից հեռացած չէին եղել։ Պարզապես ժանրի կանոնների համաձայն ներկայանում էին տարբեր դեմքերով ու տարբեր դիրքերից։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ քաղաքական դաշտում այժմ հստակություն կա։ Մի կողմում անհասկանալի գաղափարական հենքով ու կասկածելի նպատակներ հետապնդող իշխանություններն են, իսկ մյուս կողմում՝ մենք ենք որպես ընդդիմության դրոշակակիր։
Արցախում երբեք այսքան ոչ ինքնուրույն իշխանություն չենք ունեցել, ինչը նվազեցնում է անվտանգության հարցերում մեր հնարավորությունները։ Նաև՝ ներքին սոցիալ-տնտեսական կյանքում բեկում մտցնելու տարբերակները։

Հարգելի՛ արցախցիներ

Մենք մինչև վերջ տեր ենք կանգնելու մեր սկզբունքներին։
Հիմա առավել քան երբևէ պետք է համախմբված ու զգոն լինել։ Ռազմի դաշտում մեր տարած հաղթանակը չպետք է թույլ տանք, որպեսզի փոշիանա դիվանագիտական միջանցքներում և հայտնվի խարդավանքների ցանցում։
Թող բոլորն իմանան, որ հաղթանակներին տեր կանգնող ուժ և կամքի տեր ժողովուրդ կա, որքան էլ որ տարատեսակ դավադրություններ կազմակերպվեն մեր թշնամիների ու նրանց 5-րդ շարասյան միջոցով։
Ի դեպ, երեկ Ադրբեջանի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ Ալիևը, հավանաբար ոգևորվելով պաշտոնական Երևանի հղած «մեսիջներից», հայտարարել է, որ ոչ միայն Արցախն է գրավելու, այլ նաև մտնելու է Երևան։
Ալիևը հաստատ մոռացել է, որ պատերազմի տարիներին իր նախորդները՝ Էլչիբեյից մինչև Հեյդար Ալիև, խոստանում էին իրենց ոտքերը թրջել Սևանում ու մտնել Երևան։ Չի բացառվում, որ նրանց ոգևորության պատճառը նույնպես այն օրերի պաշտոնական Երևանի պարտվողական խաղաղասիրությունն ու Ադրբեջանի ժողովրդին բավարարելու ցանկությունն էին։
Ալիև կրտսերն ամեն դեպքում պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը։ Արցախն ամուր կանգնած է իր դիրքերում և եթե հանկարծ Ադրբեջանը որոշի սրով գալ, ապա հայ ժողովրդի հավաքական սրի օգնությամբ դուրս կշպրտվի ու կջախջախվի։ Այս անգամ՝ ամբողջական ու վերջնական։

Հաղթանակը չի՛ վաճառվում։

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան

դիտվել է 1186 անգամ
Լրահոս
Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է После провала переговоров в Москве Конгресс дожимает антироссийский закон Պատերազմ բերողը դուք եք․ ձեզ երևի թե ասել են՝ Տիգրանաշենի մասին չխոսեք․ Շիրազ Մանուկյանը՝ ՔՊ-ին (video) «Սիլվա Համբարձումյան ծյոծի հետ գործարք են պատրաստում, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ապշելու թվեր.Վիվարոյի միայն շրջանառությունը 10 միլիարդ դոլար է, Վիգենի եկամուտը՝ 1,5 միլիարդ դոլար» (video) Ձեզ ճղում եք, որ գաք ընդդիմությանը պատասխանեք, բայց գոնե մեկդ Հաջիևի արածը չեք դատապարտում (video) Հայկ Սարգսյանը բանտ է նստելու․ առավոտ 7-ին մտնելու են իրենց տուն․ Սուրեն Սուրենյանց (video) Արթուր Խաչատրյանը ՔՊ-ի համար առակ պատմեց․ «Թող շները պատմեն իրար, տեսե՛ք, քաջ է՝ հաչում է փղի վրա» (video) Ռուսաստանն իրեն էշի տեղ չի դնելու. Մոսկվայում կատաստրոֆիկ որոշում է կայացվելու (video) Քրիստինե Վարդանյանը «պատին դեմ տվեց» ՔՊ-ականներին (video) Սարսափելի է․ Ադրբեջանը հաշվարկել է Հայաստանի ընդդիմության քայլերը․ Սուրեն Սուրենյանց (video) Գեղամ Մանուկյանը ներողություն խնդրեց․ Երբ Արման Եղոյանը ծնված չէր, Դաշնակցությունը կար (video) Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան (video) ՀԴԿ-ն պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել Արման Եղոյանի «առերեւույթ ֆաշիստական գնահատականների» կապակցությամբ Արա Զոհրաբյանը նշանակվել է Ու՞մ երեխանրի հաշվին եք ասում՝ գազը թող թանկանա․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին (video) Մայր բուհի դեմ գրոհ է․ նախկինում դատված Սուրեն Պապիկյանին էլ կարգեցիք․․․ Էդգար Ղազարյան (video) Լա՛վ լսեք՝ վախենում եք․ Մարիաննա Ղահրամանյանը՝ ՔՊ-ին (video) #ՈՒՂԻՂ․ Հաջիևի «կրակոցն» ու Նիկոլի «խալաթը»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչ էր խոսում Նարեկ Կարապետյանը Սասուն Միքայելյանի հետ․ Նարեկ Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին Իրանը հայտնել է վերջին օրերի ընթացքում ամերիկյան չորրորդ ԱԹՍ-ն խոցելու մասին Ադրբեջանից Հայաստան արտահանվել են 17,6 մլն դոլարի ապրանքներ Трамп. Россия и Украина договорились не бить по энергетике друг друга Польша и Россия обменялись заявлениями о том, кто победил бы в случае их войны.
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am