Քրիստինե Մելքոնյանը հեռացել է պաշտոնից
Հարգելի գործընկերներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ համագործակցությունս «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հետ և այլևս չեմ իրականացնում Հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականությունները։
Շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ որոշումը կայացրել եմ ինքս, նկատի ունենալով, որ մասնագիտական գործունեություն ծավալելու իմ անձնական ծրագրերը անհամատեղելի էին այն պաշտոնի հետ, որը զբաղեցնում էի։
Իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը:
