Լարված իրավիճակ Կապանում. տեսանյութ
Կապանի Ոստիկանության դիմաց իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Քաղաքացիները կոչ են անում կապանցիներին միանալ իրենց պայքարին, ինչպես նաև պահանջում են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից գալ և պատասխան տալ ոստիկանության կողմից, իրենց բնորոշմամբ, անարդարությունների և գործադրված բռնության համար:
Քաղաքացիները պահանջում են մարզպետից բացի իրենց պատասխաններ տա նաև փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որովհետև, ըստ իրենց, այս ամենը կազմակերպված է հենց իր կողմից:
