Եվրամիությունն Ադրբեջանին դրդում է նոր պատերազմի․ Դավիթ Շահնազարյան

Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն է։ Զրուցել ենք մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ընդունված աղմկահարույց բանաձևի մասին, որը Հայաստանի համար վտանգներ է պարունակում։

Պարոն Շահնազարյան օրեր առաջ ասացիք, որ միջազգային կարևոր ատյաններում պատրաստվել է նախագիծ, որում առկա է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար շատ վտանգավոր կետ։ Պետք է խնդրեմ փակագծեր բացեք՝ ինչի՞ մասին է խոսքը:

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել մի իրադարձություն, որի մասին ուզում եմ խոսել․ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկվել և ընդունվել է բանաձևի նախագիծ հետևյալ, որն իրենից ներկայացնում է Եվրոպական խորհրդարանի խորհուրդները, հանձնարարականները (recommendations) Եվրոպայի խորհրդին, Եվրահանձնաժողովին, ԵՄ հատուկ հանձնակատարին՝ արևելյան գործընկերության երկրների նկատմամբ ԵՄ քաղաքականության հետ կապված: Նման փաստաթուղթ վերջին անգամ ընդունվել էր 2017թ․ նոյեմբերի 15-ին, որից մի քանի օր հետո՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվեց պատմական մի փաստաթուղթ՝ Համապարփակ և, ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA):

Մի քանի կետերի մասին եմ ուզում խոսել, որ կան երեկ ընդունված նախագծում: Եթե համեմատենք 2017-ի բանաձևը և երեկ ընդունված նախագիծը, որն առայժմ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից է ընդունվել և դրվելու է քվեարկության հունիսի 17-18 կայանալիք լիագումար նիստում, տարբերությունը «սարուձոր» է: 2017թ․ փաստաթղթով նշվում էր Հայաստանի դերը, նշանակությունը, կարևորվում էր համաձայնագրի կնքումը, նշվում, որ Հայաստանը լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, հիմա ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրում, և այլ գովեստի խոսքեր։ Երեկ ընդունված նախագծում նախորդի հետ ընդհանուր ոչինչ չունի։ ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ զրոյացել է, եթե չասենք, որ դարձել է բացասական։ Մասնավորապես՝ 2017-ի բանաձևում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հստակ նշված էր, որ կարգավորման հիմքում պետք է լինեն 2009-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարությամբ ամրագրված երեք հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: Եվ 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայանգրի նախաբանում վերոհիշյալ սկզբունքները ամրագրված էին որպես ԼՂ հակամարտության կարգավորման հիմք: Երեկ ընդունված նախագծում այդ սկզբունքները չեն հիշատակվում, ընդամենը նշվում են իբրև «2009թ․ Հիմնարար սկզբունքներ», այսինքն Եվրախորհրդարանի հանձնաժողովը խուսափում է արձանագրել այդ կարևորագույն սկզբունքները։ Դա մեծագույն կորուստ է մեզ համար: Դրանք նախկինում միշտ եղել են։

Որոշ մանրամասներ էլ բացեմ: Օգտագործելով դասականի խոսքերը՝ Ենոքավանի գյուղխորհրդի մատյաններից մինչև Միացյալ ազգերի կազմակերպության մատյաններ արձանագրված է, որ Հայաստանն ունեցել է արդյունավետ, բալանսավորված և նախաձեռնող արտաքին քաղաքականություն, և որ այսօր Փաշինյանի ջանքերով այդ ամենը զրոյացվել է:

դիտվել է 534 անգամ
Լրահոս
Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը Ձերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալը Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ կմշակի ՀՕՊ համակարգ Շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ» «Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել են Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Փաշինյանի դեմ Իսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասին Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանները Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Փաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցին Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն «Հաջիևը 2 ամիս ժամանակ է տվել Նիկոլին, դրա համար էր երեկ հիստերիայի մեջ»․ Արշակ Կարապետյան (video) 300,000 ադրբեջանցիները գալո՞ւ են, թե՞ չէ․ 3 հուշում․ Էդգար Էլբակյան (video) «Տակա՛նք, լավ դու ի՞նչ մարդ ես, էդ ի՞նչ էիր երեկ գոռում»․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA Ո՞ր ընկերություններից է Արմավիրի մարզպետի աշխատակազմը ապրանքներ ձեռք բերել. ծախսվել է ավելի քան 6,8 մլն դրամ ՌԴ–ն բողոքի նոտա է հղել ՀՀ–ին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման համար․ Զախարովա (video) Ուկրաինան հարված է հասցրել Մոսկվայում ադրբեջանցիների շուկային #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․Իրանը լրջագույն զգուշացում է ուղղել Բաքվին ու Երևանին․իրավիճակը կլարվի, եթե․․․ Շաքարյանց (video) ՄԻԵԴ–ը ՀՀ–ից պահանջել է ստեղծել արդյունավետ միջոց՝ չափազանց երկարատև դատավարությունների խնդրի լուծման համար Եթե այրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի Եթե Պուտինը չճանաչի ՀՀ ընտրությունները, ի՞նչ կլինի․ Սամվել Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ․ Սամվել Կարապետյանի պատասխանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am