Քոչարյանը խանգարում է բոլորին. Դահիճը մեկը չէ

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «գործով» այսօր կայացվեց հերթական քաղաքական, ավելի ճիշտ՝ ճակատագրական որոշումը: Երկրորդ նախագահը կշարունակի մնալ անազատության մեջ ու կարծես թե հույսի նշույլներ էլ չկան, որ նրան ողջ եւ առողջ ազատ կարձակեն: Նոր Հայաստանի անկախ դատարանը, անտեսելով պետության էքս ղեկավարի մոտ առաջացած առողջական լրջագույն խնդիրները, անտեսելով միջազգային կառույցների հորդորները, որոնք բխում են կորոնավիրուսի համավարակի պատճառով խոցելի խմբերի համար ստեղծված վտանգավոր իրավիճակները, եւ անտեսելով հերթական մի խումբ, երբեմնի, բարձրաստիճան այրերի երաշխավորությունը, անփոփոխ թողեց երկրորդ նախագահի խափանման միջոցը:

Արցախի նախկին ու ներկա նախագահների, Հայաստանի նախկին վարչապետերի, եւ նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջնորդություններն ու այդ բարձրադիր ինստիտուտները փաստացի առոչինչ դարձան վարչակարգի քաղաքական նկրտումների դիմաց: Այն պարագայում, երբ քրեական գործն ինքնին անցած երկու տարիների ընթացքում ոչ մի թիզ առաջընթաց չի գրանցել եւ մարտիմեկյան տասը զոհերի մահվան հանգամանքներն առայսօր մնում են չբացահայտված: Թվում էր, թե այս ամենից հետո, երբ, մանավանդ, երկրորդ նախագահը փաստացի առողջական լուրջ խնդիրների առջեւ է կանգնած, ռեժիմը կնահանջեր իր քաղաքական պլաններից եւ իր ուսերին չէր վերցնի հանցավոր պատասխանատվություն, սակայն այսօրվա ճակատագրական որոշումը թերեւս հաստատեց այն կասկածները, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քայլերը ոչ միայն ներքաղաքական բնույթ ունեն և կոչված են բավարարելու Նիկոլ Փաշինյանի կապրիզները, այլ նաև գործն ունի աշխարհաքաղաքական, անվտանգային ասպեկտներ, որում ներգրավված է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ բոլոր այն ուժերը, որոնք աջակցել են նրան իշխանության բերելու եւ կասկածելի հանգամանքներում իշխանափոխությունը կյանքի կոչելու հարցում: Այս առումով Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումն ունի անկյունաքարային նշանակություն հաջորդ իշխանության հաստատման հարցում:

Անհերքելի փաստ է, որ Քոչարյանի իշխանությունից հետո անցած տասը տարիները կրկին պայքար էին անցյալի ստվերների եւ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի դեմ: Այդ պայքարն իրականացվում էր հիմնականում քարոզչամեքենայի վերածված որոշ լրատվամիջոցների միջոցով, երբեմն-եբեմն էլ այն բացահայտ դրսեւորումներ էր ստանում, քանզի նախկինների իրական այլընտրանքը հենց երկրորդ նախագահն էր իր անցած ճանապարհով եւ տարածաշրջանում առանցքային դերակատար Ռուսաստանի առաջին պաշտոնյայի կողմից ունեցած վերաբերմունքի առումով:Բայց ինչպես տեսանք ուրբաթը շաբաթից շուտ եկավ:

Եւ զավեշտն այն է, որ երկու տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո էլ իշխանության պայքարի վեկտորը՝ թիրախը չի փոխվել, այն պարագայում, երբ հեղափոխության լոզունգները բոլորովին այլ էր: Հասկանալի է, որ ցանկացած հեղափոխություն իր քավության նոխազն ունի, իր զոհը, որին պիտի լափեն ու հոշոտեն, հենց որի վրա պիտի բարդեն անցած տարիների հանցագործություններն ու թալանը: Ու չգիտես ինչ հնարքով կամ փոխպայմանավորվածությամբ այսօր այդ մեկը կրկին Ռոբերտ Քոչարյանն է: Իհարկե անցած տասը տարիների մանր-մունր դերակատարներ եւս ձեռքի հետ պատասխանատվության են ենթարկվում, բայց ամենաամենան շարունակում է մնալ երկրորդ նախագահը: Նրա նկատմամբ իրավական հաշվեհարդարով մի կողմից արյան ու վրեժի ծարավ հեղափոխական ամբոխին են կերակրում, մյուս կողմից՝ երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները ստորադասելով այս դատավարությանը քողարկում վերջին տասը տարիների արատավոր բարքերը, ալան-թալանը:

Այլեւս իրականությանը մոտ են օդում կախված այն լուրերը, որ այս իշխանափոխությունը ծրագրվել է համատեղ ուժերի կողմից, հաշվարկով, որ ինչ որ ժամանակ հետո այն նորից հետ կվերցնեն, իհարկե նոր դեմքով, նոր կերպարով…
Միգուցե ակնկալիքներ կային, որ Ռոբերտ Քոչարյանը երկրում իրավիճակ փոխվելուց հետո էլ կշարունակեր իր այսպես կոչված դիտորդական կարգավիճակը, բայց նրա որոշակի ակտիվությունը թերեւս խառնեց խմբակի խաղաքարտերը, խաղը դարձավ առավել վտանգավոր, քանի որ Քոչարյանը մի օր կարող էր գաղտնազերծել այդ խմբակի համատեղ ծրագիրը՝ ինչ, ինչպես եւ ինչու այսպես եղավ, ովքեր եւ հանուն ինչի կազմակերպեցին այս իշխանափոխությունը:

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը գերադասեց լռել այդ ծրագրի մասին՝ դրանով իսկ մանիպուլացիայի լայն դաշտ բացեց համատեղ ուժերի առջեւ: Այդուհանդերձ նրանից սպասվող վտանգը չչեզոքացավ, քանզի մյուսների պես ոմանք չեն կորցրել սեփական հիշողությունը եւ տեսել են, գիտեն՝ երկրորդ նախագահի գործունեությունը Արցախից մինչեւ Հայաստան, նրա գործոնը հայ–ռուսական հարաբերություններում եւ ՌԴ ղեկավարի վերաբերմունքն իր վաղեմի ընկերոջ նկատմամբ, երբ խոր կնճիռները, անվտանգային հարցերը կարող են հարթվել ընդամենը մեկ հեռախոսազանգով:
Ուստի այլ ճանապարհ չի մնում բացի նրանից, որ այս մարդուն հասցնեն այնպիսի ծայրահեղ ծանր վիճակի, որ Պուտինը Հայաստանում նոր իշխանություն հաստատելու հարցում իր խաղադրույքը փոխի: Եւ քանի որ ՌԴ ղեկավարությունը չի շտապում այդ հարցում, հայաստանյան խմբակին այլ բան չի մնում, քան կոշտացնել երկրորդ նախագահի նկատմամբ կիրառվող միջոցները:
Շակալների ոհմակը բանեցնում է բոլոր մեխանիզմները եւ սա, անշուշտ, հայտնի է ոչ միայն իրենց, այլ տեսանելի դրսի ու ներսի շատ ուժերի: Ինչպես կհանգուցալուծվի այս իրավիճակը, միայն ժամանակը ցույց կտա: Մի բան աներկբա է՝ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես իրենց ժամանակի հզոր առաջնորդները, հավակնում է դառնալ մեր օրերի ողբերգական կերպարը, պատմությունը ցույց է տվել, որ հզորները այսպիսի փաստի առաջ են կանգնում. Բայց Աստված մի արասցե, որ գա մի ժամանակ, երբ արտաքին թշնամու գործողությունները կանխելու համար այլեւս զրկված լինենք նրա թեկուզ մեկ զանգի հնարավորությունից:

Անի Սահակյան

դիտվել է 7743 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am